Արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ. ինչպես են ամերիկացի սահմանապահները հետ մղել սահմանը հատել փորձող ներգաղթյալներին (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Guardian և Daily Mail պարբերականներն ուշագրավ ֆոտոշարքերով ու տեսանյութերով անդրադարձել են ամերիկացի սահմանապահների ու Հարավային Ամերիկայից ժամանած ապօրինի ներգաղթյալների միջև նոյեմբերի 25-ին տեղի ունեցած թեժ բախումներին:
Հայտնի է, որ մոտ 500 ներգաղթյալ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, փորձել են ապօրինաբար հատել ԱՄՆ սահմանը: Դրան ի պատասխան ամերիկյան կողմն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Տիխուանայում (Սան Յիսիդրո անցակետ), որի քաղաքապետն ավելի վաղ մարդասիրական ճգնաժամ էր հայտարարել՝ բողոքելով, որ իշխանությունները չեն կարողանում լուծել քաղաք ժամանած մոտ 5.000 ներգաղթյալներին ապաստան տրամադրելու հարցը:
Հայտնի է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին 7.415 ներգաղթյալ է կուտակվել, որոնց մեծ մասը եկել է Հոնդուրասից:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ապաստան տրամադրել նմանատիպ «քարավանների» անդամներին՝ նշելով, որ նրանց մեջ շատ են հանցագործները, հանցախմբերի անդամներն ու ահաբեկիչները:
Հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանություններն անտեսել են Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ