Մեքսիկան սկսել է արտաքսել այն միգրանտներին, ովքեր փորձել են ԱՄՆ փախչել
100 միգրանտների առաջին խումբը, որ փորձել էր փախչել Ամերիկա, արտաքսվում է Մեքսիկայից։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի Միգրացիայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Խերարդո Գարսիան՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Գարսիայի խոսքերով՝ խոսքը 98 միգրանտների մասին է։ Կիրակի օրը Թիխուանա քաղաքի շրջանում բռնությամբ ԱՄՆ ներխուժել փորձողների թիվը 500 է։ Նույն օրը մեքսիկական իշխանությունները խոստացել էին արտաքսել բոլորին։
Formula ռադիոյի եթերում ինստիտուտի ներկայացուցիչն ասել է, որ այդ մարդիկ արդեն դեպի Գվատեմալա են գնում, որպեսզի սահմանից արտաքսվեն։
Մեքսիկայի ՆԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ այժմ երկրի տարածքում ավելի քան 8,2 հազար միգրանտներ կան, որոնց մեծ մասը գտնվում են Թիխուանայի եւ Մեխիկալիի սահմաններին։ Նրանցից 2 հազարը համաձայնել են, որ մեքսիկական իշխանությունները օգնեն իրենց վերադառնալ տուն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ