ԱՄՆ-ում ոստիկանն օգնել է հղի կնոջը ծննդաբերել
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում ոստիկանն ավտոմայրուղու վրա օգնել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած մեքենայի ուղևորին ծննդաբերել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ոստիկան Բրայան Մայնարդը կանգնեցրել է ճանապարհով սլացող ու արագությունը գերազանցած մեքենան, սակայն պարզել է, որ ներսում երկունքի ցավերի մեջ գտնվող կին կա:
Ուշագրավ է, որ երբ ոստիկանը բացել է մեքենայի դուռը, կինն անմիջապես նրան խնդրել է օգնել իրեն:
«Ես նրան ասացի, որ երեխան արդեն ծնվում է և որ նա պետք է օգնի ինձ»,- այդ օրվա դեպքերը վերհիշել է երջանիկ մայրիկը՝ Լորա Բեյքերը:
Ոստիկանն ընդունել է երեխայի ծնունդը, ինչը, նրա խոսքով, «վախենալու, բայց արժանի» փորձառություն էր:
«Ես որոշ դասընթացների եմ մասնակցել ու մոտավորապես գիտեի՝ ինչ է պետք անել»,- պատմել է ոստիկանը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում