Մեռյալ ծովն աղի է դարձել երկնաքարի պատճառով. գիտնականներ
Հեռու անցյալում Մեռյալ ծովն այդքան աղի չի եղել եւ այն շրջապատել է ոչ այդքան անկենդան անապատ, ինչպես այսօր, հայտնում է NakedScience-ը:
Մեռյալ ծովի հորդանանյան ափին 5 ցածրադիր քաղաքների պեղումները ցույց են տվել, որ դրանք բնակեցված են եղել ամբողջ բրոնզե դարաշրջանում՝ նվազագույնը 2500 տարի: Ամեն ինչ կտրուկ փոխվել է 3700 տարի առաջ. երկնքից հրե մրրիկը՝ շիկացած երկնաքարը օդում պայթել է, կյանքն արագ ոչնչացել է երբեմնի պտղաբեր հարթավայրում:
Այս մասին հայտնել է Թրինթի Հարավ-Արեւմուտք համալսարանից հնագետ Ֆիլիպ Սիլվիան, որն արդեն 13 տարի պեղումներ է կատարում Թալ Էլ Համամում: Ռադիոածխածնային թվագրմամբ պարզվել է, որ երբեմնի բնակեցված եւ զարգացող քաղաքը դադարել է կառուցվել հանկարծակի եւ անմիջապես, ինչ-որ տեղ պահպանվել են միայն հիմքերը, որոնց վրա աշխատանքը մարդիկ «կիսատ» են թողել: Սիլվիան եւ նրա գործընկերները սա կապում են աղետի հետ, որը տեղի է ունեցել երկնային մարմնի ընկնելու հետեւանքով. սրա մասին են վկայում հանքերի գտածոները, որոնք արտակարգ բարձր ջերմաստիճանի ու ճնշման են ենթարկվել: Հնարավոր է՝ հարվածը հանգեցրել է նաեւ Մեռյալ ծովի ջրի գերտաքացման, որը կարող էր առափնյա հատվածները լցնել եռացած աղաջուրը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է