Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ
«168 ժամ» թերթը գրում է. «Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության եւ դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեեւ ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին:
Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեեւ դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արեւմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության եւ ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:
Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում:
«Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները եւ հանդիպումները Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաեւ այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում եւ ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ