Վեճ ու ծեծկռտուք, որին մասնակցել են «Ճոյտի» զավակները
ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում վեճ ու ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են «Ճոյտի» զավակները․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նոյեմբերի 22-ին, Ժամը 17:00-ին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասում իրեն ծեծել են։
Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00-ին, Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը սպանության սպառնալիքներ է հնչեցրել նրա ընտանիքի հասցեին:
Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ին նշված հասցեում 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծել են իրեն և իր 12-ամյա որդուն:
Արդեն ժամեր անց՝ 21:20-ին, Հակոբ Հակոբյանը՝«Ճոյտը», զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները:
Իսկ Հ. Հակոբյանի դուստրը՝ Ն. Հակոբյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը ծեծել է իրեն՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք և դիտավորությամբ կոտրել է արձանիկները:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ