Նոյեմբերի 23-ին հաճելի անակնկալներ Սայաթ-Նովա պանդոկում
Նոյեմբերի 23-ին Սայաթ-Նովա պանդոկը տոնում է իր առաջին տարեդարձը: Դու ևս կարող ես հաճելի երեկո անցկացնել՝ այցելելով Սայաթ-Նովա պանդոկ: Տոնական օրը սպասվում են տոնական հետաքրքիր միջոցառումներ: Քաղաքի սրտում է գործում և քաղաքի ռիթմով է արդեն մեկ տարի ապրում Սայաթ-Նովա պանդոկը. «Մենք ուրախ ենք, որ ձեզ հետ միասին նշելու ենք մեր պանդոկի առաջին տարեդարձը: Այդ օրը մեզ՝ բոլորիս, սպասվում է շատ բարձր տրամադրություն և հաճելի երեկո, հաճելի միջավայրում: Կարող եք օգտվել մեր հյուրասիրությունից, կենդանի երաժշտություն վայելել և պարզապես հաճելի ժամանակ անցկացնել: Սայաթ-Նովա պանդոկ առաջին անգամ այցելողները կստանան Սայաթ-Նովա ակումբին անդամակցելու հնարավորություն՝ վիճակահանությամբ, իսկ մշտական հաճախորդները կստանան ակումբի քարտեր՝ 5% մշտական զեղչի հնարավորությամբ և այլ արտոնություններով»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:
Սայաթ-Նովա պանդոկը սիրելի վայր է տարբեր ճաշակ և նախասիրություններ ունեցող երևանցիների համար: Զբոսաշրջիկները ևս մեծ ուրախությամբ են այցելում պանդոկ: Հայկական մթնոլորտ, հաճելի ինտերիեր, համեղ խոհանոց և բարձորակ սպասարկում. սրանք Սայաթ-Նովա պանդոկի հաջողության կարևոր նախապայմաններն են. «Հաճելի երեկո անցկացնելու համար մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները: 7-20 հոգու համար նախատեսված առանձնասենյակները շատ հարմար են լավ երեկոյի համար, մենք ունենք նաև սրահ՝ նախատեսված շուրջ 45 այցելուի համար: Մեզ մոտ նշում են ամենտարբեր առիթները և մեր ճաշացանկի գաղտնիքներն են բացահայտում համեղ սնվել սիրողները»,- նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:
Սայաթ-Նովա պանդոկի ճաշացանկը հարուստ է և բազմազան: Ամենատարբեր համերին նախապատվություն տվողները կգտնեն իրենց քիմքին հաճելի տարբերակը: Էկոլոգիապես մաքուր, միայն բարձորակ հումքից պատրաստված սնունդ և հմուտ խոհարարի հետաքրքիր գաղափարներ, որոնք կյանքի են կոչվում ձեզ համար. «Մեր ճաշացանկը համային և տեսակային մեծ բազմազանություն է ներկայացնում: Սայաթ-Նովա պանդոկից ամենատարբեր համային նախընտրություններ ունեցողները բավարարված և գոհ են հեռանում: Մենք ունենք հատուկ ճաշացանկ փոքրիկների համար, որի շնոհիվ մեզ վստահում են փորձառու մայրիկները: Տոնական յուրաքանչյուր առիթի համար՝ հաճախորդի ցանկությամբ, կազմվում է անհատական ճաշացանկ: Մեր համերը չեն կրկնվում ոչ մի տեղ, իսկ մեր մատուցումը աչք է շոյում»,- նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Գայանե Աբրահամյանը:
Սայաթ-Նովա պանդոկում կարևորվում է յուրաքանչյուր դետալ. համային կախարդական զուգորդումներից բացի, այստեղ կարևորում են ուտեստի արտաքին տեսքն ու արտաքին ձևավորումը. «Մենք արվեստի շունչ ենք ներդնում յուրաքանչյուր ուտեստի մեջ: Սնվելը հաճելի գործընթաց է, որը պետք է զգալ ու վայելել»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Գայանե Աբրահամյանը:
Նոյեմբերի 23-ին Սայաթ-Նովա պանդոկում ախորժելի համերի իսկական տոնակատարություն է լինելու՝ կենդանի երաժշտությամբ և անակնկալներով: Դու ևս կարող ես մասնակցել և զգալ համային հետաքրքիր լուծումները՝ Սայաթ-Նովա պանդոկի պրոֆեսիոնալ թիմից:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ