Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկը
Business Insider պորտալի կազմած աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկը գլխավորում է ԱՄՆ զինված ուժերը: Ամերիկյան բանակում ծառայում է 2 միլիոն մարդ: Միացյալ Նահանգների զինուժում ներգրավված են 13 հազար ինքնաթիռ, 5,9 հազար տակ և 415 նավ: Ռազմական բյուջեն 647 միլիարդ դոլար է:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը, որի բանակում 3,5 միլիոն զինծառայող կա: Ռուսական զինված ուժերում ներգրավված են մոտ 4 հազար ինքնաթիռ, ավելի քան 20 հազար տանկ և 352 նավ: Ռազմական բյուջեն 47 միլիարդ դոլար է:
Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: ՉԺՀ-ի ժողովրդաազատագրական բանակում ծառայում է 2,7 միլիոն մարդ: Չինաստանի զինված ուժերի տրամադրության տակ կա 7,7 հազար տանկ, 3 հազար ինքնաթիռ և 714 նավ: Ռազմական բյուջեն 151 միլիարդ դոլար է:
Առաջատարների տասնյակում ընդգրկվել են նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հավային Կորեան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ