Մենք զգայուն ենք այդ հարցի նկատմամբ. Սվիտալսկին՝ ընտրություններին վարչական ռեսուրսների հնարավոր կիրառման վերաբերյալ
Չնայած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, ԵԱՀԿ առաքելության երկարաժամկետ դիտորդներն արդեն Հայաստանում են:
Քաղհասարակության ներկայացուցիչների հետ պայմանագրեր ստորագրելու արարողությունից հետո, պատասխանելով Tert.am-ի իտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցություն արդեն դժգոհություններով է հանդես գալիս, թե դեռ քարոզարշավի մեկնարկը չտրված կիրառվում են վարչական ռեսուրսներ, արդյոք իրենք ուշադրություն դարձնում են այդ հանգամանքի վրա, այսպես ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ես կարծում եմ՝ նրանք հետևում են իրադարձություններին, ճշտում են փաստերը, որովհետև մենք, որպես Եվրամիություն, այո՛, իսկապես ուշադրություն դարձնում ենք այդ ամենին, բայց ցանկանում ենք, որ դրանով զբաղվեն միջազգային դիտորդներն ու քաղհասարակության դիտորդները»,- ասաց նա:
Դեսպանը կոչ արեց և՛ տեղի քաղհասարակությանը, և՛ միջազգային դիտորդներին պատշաճ ջանքեր ներդնել՝ փաստերը ստուգելու և հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրենց դատողությունը ներկայացնելու համար:
Նա նաև հիշատակեց, որ կառավարչական ռեսուրսների և ճնշումների կիրառմանը վերաբերող նոր օրենսդրություն է ընդունվել: «Այո՛, մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, ուշադրություն ենք դարձնում դրա վրա: Բայց ես հույս ունեմ, որ տեղի և միջազգային դիտորդները կստուգեն փաստերը և մեզ կներկայացնեն ճշմարտությունը»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ միջազգային հանրությունն օժանդակում է Հայաստանում սպասվող ընտրությունների պատշաճ կազմակերպմանը:
«Ինչպես գիտեք՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները նույնպես իրենց նախաձեռնություններով օժանդակում են Հայաստանին, և կարող ենք ասել, որ Եվրոպայից ստացվող աջակցությունը իսկապես շատ մեծ է: Նաև մեր դեսպանատները կապահովեն իրենց դիվանագիտական դիտորդների ներկայությունը Երևանում, ինչպես նաև երկրի տարածքում գործող այլ ընտրատեղամասերում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ