11-ամյա չինուհին հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ երեխան
Տասնմեկամյա չինուհի Ժան Ցիուն՝ 210 սմ հասակով, հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ երեխան, գրում է dailymail.co.uk-ը:
Աղջիկը բարձր հասակը ժառանգել է ծնողներից, որոնք նույնպես բարձրահասակ են՝ 2 և ավելի մետր: Աղջկա հասակը պաշտոնապես գրանցված չէ Գինեսի ռեկորդների գրքում, և նրա ընտանիքը ռեկորդի հայտ դեռևս չի ներկայացրել:
Ժան Ցիուն ուսման մեջ աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ, ընկերասեր է, երազում է դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի:
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը 12-ամյա անգլուհի Սոֆի Հոլլինսն է`189 սմ հասակով:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում