Բարի Ալիբասովն ու Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան ամուսնացել են
ՌԴ հայտնի երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ Բարի Ալիբասովն ամուսնացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հետ, հաղորդում է Вечерняя Москва-ն:
Արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Նորապսակների համար սա առաջին ամուսնությունը չէ. երաժիշտը նախկինում ամուսնացած է եղել հինգ, դերասանուհին՝ վեց անգամ:
Ալիբասովի և Ֆեդոսեևա-Շուկշինայի միջև ռոմանտիկ հարաբերությունները սկսվել էին դեռ 1995թ.-ին և տևել երեք տարի, որից հետո զույգը բաժանվել էր:
71-ամյա երաժիշտի և 80-ամյա դերասանուհու ամուսնության մասին լուրը ռուսական РЕН ТВ հեռուստաալիքին հաստատել է Ալիբասովի օգնականը:
Բարի Ալիբասովը Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, առավել հայտնի է որպես «На-На» խմբի հիմնադիր:
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան ռուս կինոդերասանուհի է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում