ԱՄՆ դեմոկրատները պահանջում են հետաքննություն սկսել Իվանկա Թրամփի դեմ
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամները կոչ են անում հետաքննություն սկսել նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Սպիտակ տանը որպես խորհրդական աշխատող Իվանկա Թրամփի դեմ, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը փոստային սկանդալի մասին է:
Հայտնի է, որ 37-ամյա Իվանկան պետական գործերին առնչվող նամակներն ուղարկել է ոչ թե ծառայողական, այլ անձնական էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը դաշնային օրենքի խախտում է:
Սպիտակ տան էթիկայի հարցերով հանձնաժողովը պարզել էր, որ Իվանկա Թրամփը նախորդ տարի հարյուրավոր նամակներ է ուղարկել անձնական օգտահաշվից և այս տարբերակով կարևոր հարցեր քննարկել նախագահի աշխատակազմի անդամների հետ:
Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է, որ նախագահի դստեր դեմ պետք է հետաքննություն սկսի կա՛մ ոստիկանությունը, կա՛մ էթիկայի հարցերով Կոնգրեսի հանձնաժողովը:
«Բացառված է, որ նա չիմանար այդ կանոնների մասին»,- CNN-ի հետ զրույցում ասել է Բլումենթալը:
Մի շարք այլ դեմոկրատներ հայտարարել են, որ երբ հունվարին գլխավորեն Ներկայացուցիչների պալատի արդարադատության հարցերով հանձնաժողովը, փոստային սկանդալի գործով հետաքննություն կսկսեն:
Պարբերականը նկատում է, որ Իվանկա Թրամփի շուրջ ստեղծված սկանդալն առավել աղմկահարույց են դարձնում 2016թ. նախագահական քարոզարշավի ընթացքում ծավալված իրադարձությունները, երբ այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահանջում էր կալանավորել իր մրցակից Հիլարի Քլինթոնին պետքարտուղար աշխատելու ժամանակ ծառայողական նամակներն անձնական փոստով ուղարկելու համար:
Մինչդեռ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն էր սկսել Քլինթոնի դեմ՝ էլեկտրոնային փոստի շուրջ սկանդալի առնչությամբ:
Ավելի վաղ Իվանկա Թրամփի փաստաբան Պիտեր Միրիջանյանը The Washington Post-ին հայտնել էր, որ ուղարկված նամակներից որևիցե մեկում գաղտնի տեղեկություն չի եղել: Նա մանրամասնել էր, որ Իվանկա Թրամփն աշխատանքային նրբություններից տեղյակ չի եղել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ