Անհայտ անձինք կրակել են տան ուղղությամբ, որտեղ ընթացել են Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակի նկարահանումները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բևերլի Հիլզ քաղաքում անհայտ անձինք կրակել են տան ուղղությամբ, որտեղ ընթացել են Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի մասնակցությամբ տեսահոլովակի նկարահանումները, հայտնում է TMZ-ը:
Կրակոցների պահին երկու կատարողները գտնվել են առանձնատանը: Արձակված 8 գնդակներից առնվազն մեկը դիպել է ննջասենյակի պատուհանին:
Տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են, ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների պարունակությունը: Նախնական տվյալներով, կրակոցներն արձակվել են տան մոտով սլացող ավտոմեքենայից:
Քանյե Ուեսթը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում