Անդրեյ Մալախովը ցուցադրել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ ինտիմ լուսանկարները (Տեսանյութ)
Անդրեյ Մակախովը Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող իր հաղորդման ընթացքում ցուցադրել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ինտիմ լուսանկարները։
Կադրերն արվել են 20 տարի առաջ։ 19 տարեկան հասակում Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը մասնակցել է համարձակ ֆոտոշարքի։ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան փորձում է պարզել, թե ում է անհրաժեշտ եղել բացահայտել այդ լուսանկարները։
Ի պաշտպանություն սիրելիի խոսել է Պրոխոր Շալյապինը։ Երաժշտի խոսքերով ֆոտոշարքում ոչ մի գռեհիկ բան չկա, դրանք բավականին հաջող են ստացվել։
Ավելի վաղ Վիտալինան փաստաբան Լարիսա Շիրոկովան կարողացել է ապացուցել, որ նրան վատաբանել են այնմարդիկ, որոնք իրենց անվանում են Ջիգարխանյանի մտերիմ ընկերներ։
«Արթուր Սողոմոնյանը իմ պաշտպանյալին սպառնացել է, որ նրան կբանտարկեն Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով («Խարդախություն»), - Dni.Ru-ն պատմել է ԶԼՄ-ում Վիտալինային ներկայացնող Լարիսա Շիրոկովան։ - Սակայն մենք արդեն երեք անգամ կարողացել են ապացուցել, որ բացակայում է հանցագործություն եւ յան, որ Վիտալինան նրանից ոչինչ չի գողացել։ Այդ կերպ, եթե մեղադրող կողմը Վիտալինայի հանդեպ սեփականության խնդիր ունի պետք է դիմի Քաղաքացիական դատարան, այլ ոչ թե քրեական»,- հավելել է Շիրոկովան։
Նա նաեւ ասել է, թե ինչու Արմեն Ջիգարխանյանը ներկա չի գտնվում դատական նիստերին։
«Ամենայն հավանականությամբ նա նույնիսկ տեղյակ չէ, որ դատական գործընթաց է ընթանում։ Նրա շրջապատի համար շատ կարեւոր է, որ Արմեն Ջիգարխանյանն ամեն գնով խուսափի Վիտալինայի հետ հանդիպումից։ Ասեմ ավելին, Արմեն Ջիգարխանյանը զանգահարել է Վիտալինային, սակայն, այժմ այդ հեռախոսահամարը արգելափակված է։ Ջիգարխանյանին պարզապես թույլ չեն տալիս նրա հետ շփվել։
Պաշտպանվող կողմը կարծում է, որ Ջիգարխանյանի դատարան ներկայանալը պարտադիր է, այդ իսկ պատճառով ամեն անգամ պնդում է, որ նա ներկա գտնվի նիստերի դահլիճում։ Յուրաքանչյուր նիստից հետո նրա փաստաբան Պաֆյոնովը լրատվամիջոցներով ասում է, որ Ջիգարխանյանը իբր չի ցանկանում տեսնել Վիտալինային, սակայն մինչ այս պահը նա այդ ապացուցել չի կարողացել։ Ներկայացնում է ամենատարբեր տեղեկանքները, որոնք նախկին կնոջը տեսնելու Ջիգարխանյանի ցանկություն չունենալը չեն ապացուցում», - եզրափակել է Շիրոկովան։


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում