Արիանա Գրանդեն տարվա լավագույն կին է ճանաչվել՝ ըստ Billboard-ի
Ըստ Billboard պարբերականի՝ ամենամյա «Տարվա կին» անվանակարգի մրցանակակիր է դարձել ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն: Պարբերականի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, Նյու Յորքում 13-րդ հանդիսավոր ճաշի և «Կինը երաժշտության մեջ» համերգի ժամանակ: Այս մասին հայտնում է պարբերականի կայքը:
«Նա համարձակություն ունի, նա ստեղծում է իր կարիերայի լավագույն երաժշտությունը, և նա միանգամայն արժանի է «Տարվա կին» կոչմանը»,-ասել է պարբերականի փոխնախագահ Ռոս Սքարանոն:
Այս տարի երգչուհու կատարմամբ մի քանի հիթեր ռադիոկայանների առաջին հորիզոնականներում են հայտնվել, իսկ ԼԳԲՏ հանրության խնդիրների մասին նրա արտահայտությունները հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել:
Բացի այդ, նա կազմակերպել է One Love Manchester բարեգործական համերգը և 23 մլն դոլար հավաքել՝ հաջակցություն Մանչեսթերում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում