Ադելը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղ է ճանաչվել
Հայտնի երգչուհի Ադելը կրկին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղ է ճանաչվել, որի կարողությունը գնահատվել է 189 մլն դոլար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 30-ամյա երգչուհին արդեն երրորդ տարին անընդմեջ այս կոչմանն է արժանանում:
Հայտնի է, որ Ադելի կարողությունը մեկ տարում ավելացել է 21 մլն դոլարով:
Աստղին հաջորդում է Միացյալ Թագավորության ամենահամակրելի կարմրահերներից մեկը՝ 27-ամյա երգիչ Էդ Շիրանը, որի կարողությունը 120 մլն դոլար է:
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղերի լավագույն եռյակը եզրափակում է Հարի Փոթերի դերակատար 29-ամյա Դենիել Ռեդքլիֆը՝ 111 մլն դոլարով:
Առաջատար տասնյակում են ներառվել նաև Հարի Սթայլսը, Էմմա Ուոթսոնը, «Լիթլ Միքս» խումբը, Նեյլ Հորանը, Լյուիս Թոմլինսոնը, Լայամ Փեյնն ու Զայն Մալիքը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում