Դատարանը հրաժարվեց լրաքննության վերադարձնել Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը
Մոսկվայի դատարանը հրաժարվել է լրաքննության վերադարձնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որը մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է արտիստի ներկայացուցիչ Եվգենի Պարֆյոնովը:
«Դատարանը հրաժարվեց գործը հանձնել լրացուցիչ քննության: Դատաքննությունը գործնականում ավարտված է, հաջորդ նիստում կներկայացվեն փաստաթղթերը՝ կողմերի ցանկությամբ, դա պաշտոնական ընթացակարգ է: Հուսով եմ, որ մենք նոյեմբերի 8-ին ձեռնամուխ կլինենք դատավեճերին եւ նույն օրն էլ կավարտենք դրանք, ինչից հետո կլինի դատավճիռը»,-ասել է փաստաբանը:
Նա հույս է հայտնել, որ դատավճիռը կլինի «անաչառ, պատճառաբանված ու հիմնավորված»: Փաստաբանը հավելել է, որ Ջիգարխանյանը դատավեճերին չի ներկայանա առողջական վիճակի պատճառով: Մեղադրյալն ինքը լրագրողներին հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին ցուցմունքներ է տվել դատարանին: Նա հրաժարվել է բացահայտել դրանց բովանդակությունը, պատճառաբանելով, որ գործը լսվում է դռնփակ ռեժիմով: Նա միայն պարզաբանել է, որ պնդում է իր անմեղությունը:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է վերագրվում ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով՝ «Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում», ըստ որի՝ առավելագույն պատիժը կազմում է երկու տարվա ազատազրկում: Նա իրեն մեղավոր չի համարում: Հետաքննության վարկածով՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թաքնված տեսախցիկ է տեղադրել ամուսնու աշխատասենյակում, իսկ այնուհետեւ տեսագրությունը փոխանցել ժողովրդականություն վայելող թոք-շոուներից մեկին:
Մեղադրող կողմի վկա Էվելինա Մազուրի խոսքով՝ տեսախցիկն աշխատել է կես տարի: Մեղադրյալը տեսախցիկի տեղակայումը բացատրել է ամուսնու գործերին հետեւելու անհրաժեշտությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում