Լոնդոնում «Հարի Փոթերի» հսկայական կախարդական փայտիկներ են տեղադրել
Հսկայական կախարդական փայտիկները Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերից հայտնվել են Լոնդոնում։ Դրանք տեղադրվել են Միլենիում կամրջի և Սուրբ Պողոս տաճարի միջև,– հաղորդում է Lonely Planet կայքը։ Փայտիկների բարձրությունը 4,5 մետրի է հասնում։
Փայտիկները ամեն երեկո վառվում են պսպղուն լույսերով։ Նրանք ընդհանուր փողոցային կոմպոզիցիայի մի մասն են կազմում, որ ստեղծվել է քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ։ Ինստալացիան նվիրված է Fantastic Beasts: The Crimes of Grindelwald՝ Հարի Փոթերի մասին շարքի երկրորդ ֆիլմի թողարկմանը։
Փայտիկների մոտ տեղի են ունենալու կախարդանքի վարպետաց դասեր և սովորեցնելու են օգտվել կախարդական փայտիկներից։ Միջոցառումներին իսկական զինվորական նվագախումբ է մասնակցելու։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում