«Ձեզ ուղարկում եմ լիքը դրական էներգիա». Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն Instagram-ում այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների: Իսկ տեղադրած լուսանկարների եւ կատարած գրառումների միջոցով երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր համերգային շրջագայությունները, իրականացվող եւ սպասվելիք նախագծերը։
Երգչուհի Սիրուշոն այս օրերին Ֆրանսիայում է՝ Լիոն քաղաքում, որտեղ տեղի են ունենում նրա «Արմատ» շրջագայության նկարահանումները: Սիրուշոն Instagram-ի իր հետեւորդներին պարբերաբար տեղեկացնում է իր նորությունների մասին՝ տեղադրելով տարբեր լուսանկարներ եւ տեսանյութեր։
Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա երջանիկ տեսք ունի եւ լայն ժպտում է։ Երգչուհին իր ժպիպ պարգեւող լուսանկարին կից թողել է անգլերեն լեզվով մեկնաբանություն։ Նա գրել է․ Ձեզ ուղարկում եմ լիքը դրական էներգիա ) Սա այն է, ինչ ես զգում եմ իմ երկրպագուների շնորհիվ ))
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ցուցադրել էր իր պարը։ Սիրուշոն փողոցում էր, նա երկու անձանց հետ պարում էր գեղեցիկ պար)))) Ոճային կերպարով աչքի ընկնող երգչուհին տեսանյութին կից նաեւ մեկնաբանություն էր թողել։ Նա գրել էր․«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ ու նպաստել նրան, որ մենք անընդհատ ժպտում և պարում էինք )))»։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում