Նիկոլ Քիդմանը պատմել է «Օսկարի» ժամանակ իր «տարօրինակ» ծափահարությունների մասին
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը պատմել է իր «տարօրինակ» ծափահարությունների մասին «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Քիդմանի ծափ տալու ձեւը բուռն քննարկումների առարկա էր դարձել սոցցանցերում, բայց միայն հիմա է դերասանուհին մեկնաբանում կատարվածը։
Նրա խոսքերով, ինքն այդպես «տարօրինակ» էր ծափահարում, քանի որ վախենում էր վնասել մեծ ադամանդե մատանին։ «Դա իրոք անհարմար էր»,– ասել է Քիդմանը։
Ինչպես բացատրել է դերասանուհին, ինքն ուզում էր ծափահարել, որպեսզի ոչ ոք չասի, թե ինչու նա դա չի անում։ «Դա իրոք դժվար էր, քանի որ մատիս այդ հսկայական մատանին էր, որը իմը չէր, բայց իսկապես սքանչելի էր, եւ ես սարսափում էի վնասել այն»,– ավելացրել է Քիդմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական հեռուստատեսությունը «ծածկել է» Շարլիզ Թերոնի բաց զգեստը, որը նա հագել էր «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ