Ալլա Պուգաչովայի 70-ամյակին ընդառաջ Ռուսաստանում էկրան կբարձրանա նրան նվիրված սերիալ
2019 թվականին ռուսական էստրադայի «Պրիմադոննան»՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, կտոնի իր ծննդյան 70-ամյակը: Պարզվում է՝ նրա հոբելյանի պատվին արդեն նկարահանվում է նոր սերիալ, որը կպատմի Պուգաչովայի կյանքի իրական դրվագներից մեկի մասին:
Ինչպես գրում է woman.ru-ն, «Երգչուհու որս» սերիալի թեման ընդգրկում է հանրահայտ արտիստուհու կյանքի ամենասարսափելի շրջաններից մեկը, երբ նրան հետապնդել է մոլագար: Իրական պատմություն ներկայացնող հեռուստասերիալն էկրաններ կբարձրանա մյուս տարի:
Պարզվում է, որ պատմությունը ծավալվել է 1970-ականներին. այն ժամանակ Պուգաչովային հետևել է սերիական մոլագար, որը ցանկացել է բռնաբարել ու սպանել նրան: Երգչուհու մասին նա լսել է ռադիոյի միջոցով՝ բանտում, որտեղ նստած է եղել սեռական բնույթի հանցագործության համար: Հանցագործը հաջողացրել է դուրս գալ բանտից ժամանակից շուտ ու սկսել է հետևել հայտնի երգչուհուն՝ իր սարսափելի մտադրությունները կյանքի կոչելու համար:
Ալլա Պուգաչովային այս ֆիլմում կմարմնավորի 27-ամյա դերասանուհի Աննա Խրիստիչը:
Հայտնի է, որ սերիալի հեղինակները փորձել են խուսափել Պրիմադոննայի հետ նրա կյանքի այդ սարսափելի դրվագներն էկրանավորելու հարցը համաձայնեցնելուց ու այդ իսկ պատճառով նախընտրել են փոխել գլխավոր դերակատարի անունը՝ նշելով որպես Աննա Բոգաչովա: Իսկ մոլագար Անատոլի Նագիևի ազգանունը փոխվել է Նիկոնովի:
Սերիալի նկարահանումները կշարունակվեն մինչև տարեվերջ և կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում