Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը

10 շլացուցիչ առաջին տիկնայք, ովքեր ստվեր են գցել իրենց ամուսինների վրա

Առաջին տիկնայք միշտ ուշադրության կենտրոնում են։ Նրանք պետք է հրաշալի տեսք ունենան եւ օրինակ ծառայեն ամեն ինչում՝ սկսած հասարակական գործունեությունից մինչեւ ընտանիք եւ հագուստներ։ Ոմանց մոտ դա ավելի լավ է ստացվում, քան մյուսների, երբ հմայքը, խելքը, ոճն ու ուժեղ բնավորությունը հանդիպում են մեկ կնոջ մեջ։ 

Այս հոդվածը նվիրված է այն առաջին տիկիններին, ովքեր չեն բավարարվել իրենց քաղաքագետ ամուսինների կցորդը լինելով, այլ կարողացել են նվաճել միլիոնների սրտերը։

Ժաքլին Քենեդի, ԱՄՆ

 

«Իմ խնդիրն է ցույց տալ աշխարհին, որ Նահանգները անճաշակության երկիր չէ»,– ասում էր Ժաքլին Քենեդին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի տիկինը։ Եւ դա նրան հաջողվեց. ոճի աստվածուհի եւ իսկական փոփ–աստղ Ժաքլինը մինչ օրս ոգեշնչում է մոդելավորողներին եւ դառնում ֆիլմերի հերոսուհի։ «Շորը պետք է բավական գրկող լինի, որպեսզի ցույց տա, որ դուք կին եք եւ բավական ազատ, որպեսզի ցույց տա, որ դուք լեդի եք»,– ասում էր նա։ Բացի իր ճաշակից եւ ոճից, Ժաքլինը գրավում էր իր մեղմությամբ, հումորով, սուր խելքով եւ իր ամուսնուն անսահման նվիրվածությամբ։

Միշել Օբամա, ԱՄՆ

Աշխույժ եւ բնական Միշել Օբաման ոչ միայն գրավում է իր արտաքինով, այլ նաեւ իր նկատմամբ մեծ հարգանք է առաջացնում։ Երբ ամուսինը նախագահ ընտրվեց, նա սկսեց զբաղվել այն հարցերով, որոնք հուզում էին իրեն։ Ճարպակալությունից տառապող Ամերիկայում Միշելը ձեռնարկեց «Եկեք շարժվենք» ծրագիրը` պարելով եւ աշխույժ խաղեր խաղալով դեռահասների հետ, իսկ սպիտակ տանը ստեղծեց բանջարանոց՝ առողջ սննդի օրինակ ծառայելով։ Առանձին գովեստի է արժանի նրա ոճի զգացողությունը. նա կարողանում է կանացի եւ նորաձեւ երեւալ։
Հռետորական արվեստում Միշելը ստվեր գցեց իր ամուսնու վրա։ Չնայած որ նա ասում է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, բայց այդ ասպարեզում նրան հաջողություն են կանխատեսում։

Գրեյս Քելլի, Մոնակո

Վերևում՝ Գրեյս Քելլին եւ Գերի Գրանտը Հիչքոքի՝ «Բռնել գողին» ֆիլմում։ Ներքեւում `Ռենյեի հետ հարսանիքը եւ իրենց երեխաները։  

Հոլիվուդի առաջին գեղեցկուհին եւ ամենահաջողված դերասանուհիներից մեկը հրաժարվեց իր կարիեռայից կինոյում եւ ցանկացավ արքայադուստր դառնալ։ Նա ամուսնացավ Մոնակոյի արքայազն Ռենյե III-ի հետ։ Արքայադուստր Գրեյսին սիրահարվեցին փոքրիկ երկրի բնակիչները, նա կարողանում էր դեպի իրեն տրամադրել յուրաքանչյուրին, ում հետ շփվում էր։ Որպես արքայադուստր իր առաջին Սուրբ Ծննդյան պարահանդեսին նա հրավիրեց թագավորության 3-12 տարեկան բոլոր երեխաներին։ Նրան բոլորը պաշտում էին, բայց արդյո՞ք Գրեյսը երջանիկ էր։ Արքայազն ամուսինը մռայլ մարդ էր, նա չէր սիրում աշխարհիկ կյանքը եւ խանդում էր Գրեյսի հանրաճանաչությանը։ 1982 թվականին արքայադուստրը ավտովթարի զոհ դարձավ, եւ դա նրան էլ ավելի կուռքի վերածեց։

Կառլա Բրունի, Ֆրանսիա

Դեռ պարզ չէ, թե ով է ավելի շատ շահել այս ամուսնությունից, իզուր չէ, որ Նիկոլյան այսքան հիացմունքով է նայում կնոջը։ Հաջողակ թոփ–մոդել, բանաստեղծուհի եւ երգչուհի. աշխարհն ավելի շուտ նրա մասին իմացավ, քան քաղաքական գործիչ Նիկոլյա Սարկոզիի։ Նրա գեղեցկությունն ու խելքը ժամանակին հմայել էին Միք Ջագերին, Էրիկ Քլեփթոնին եւ Քեվին Քոսթներին։ Չնայած բավական սկանդալային անցյալին, Կառլան շատ արագ դարձավ ֆրանսուհիների սիրելին՝ առաջին հերթին իր ազատ բնույթի շնորհիվ։ Թողնելով առաջին տիկնոջ պաշտոնը՝ Կառլան վերադարձավ հյուրախաղերին եւ գլխավորեց ֆրանսիական Vogue-ը։


Մելանյա Թրամփ, ԱՄՆ

 

Վերեւում. Քնաուսը հենց նոր դարձել է Levi’s-ի դեմքը եւ ինքնագրեր է բաժանում բրենդային խանութում։ Ներքեւում՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը պարում է ամուսնու ինաուգուրացիայի ժամանակ՝ իր դիզայնով, հատուկ այս առիթի համար կարված զգեստով։


Թրամփ ամուսինները կարող են տարբեր զգացողություններ առաջացնել, բայց մի բան կարելի է հստակ ասել. այս զույգի դեպքում հայացքը կանգ է առնում Մելանյայի վրա։ Գեղեցկուհի Մելանյա Քնավսը (հետո նա ազգանունը փոխեց Քնաուսի) սկսել է իր գործունեությունը 16 տարեկանում, հանդես էր գալիս Միլանի եւ Փարիզի ցուցադրություններում։ 1999 թվականին նա ծանոթանում է Դոնալդ Թրամփի հետ։ Սկզբում միլիարդատերը մերժում ստացավ, բայց նա այնքան ջանասիրաբար սկսեց երկրպագել Մելանյային, որ շուտով նրա զգացմունքները գնահատվեցին։ Քնաուսի լուսանկարները տպագրվում էին Vogue, Harper's Bazaar, Vanity Fair, Glamour, Elle եւ այլ հայտնի ամսագրերում։

Շանտալ Բիյա, Կամերուն


 

Ձախից ներքեւում. այսպես Շանտալ Բիյան եկավ Հռոմի պապի մոտ (որպեսզի անմիջապես պարզ դառնա, թե ուր է գնում)։ Աջից՝ Կառլա Բրունիի հետ նրանք ընկերուհիներ են


Ում՝ ում, բայց Կամերունի առաջին տիկնոջը աննկատ մնալը չի սպառնում։ Ամեն ինչից նրա մոտ մի քիչ շատ է. մազերը, վառ գույները, աքսեսուարները։ Բայց նա հանրաճանաչ է ոչ միայն շնորհիվ իր էքսցենտրիկության. Շանտալը զբաղվում է բարեգործությամբ։ Նրա անունն է կրում ԶԻԱՀ–ՄԻԱՀ–ի տարածման կանխարգելման Աֆրիկայում առաջին միջազգային կենտրոնը։ Երկրի սահմաններից դուրս Կամերունի բարի եւ հմայիչ առաջին տիկնոջը ավելի լավ են ճանաչում, քան նրա ամուսնուն՝ նախագահ Փոլ Բիյային։

Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ–Միսնեդ, Քաթար 

Ներքեւում՝ Շեյխա Մոզան ամուսնու հետ. 2010 թվականին Քաթարը դարձավ առաջին իսլամական պետությունը , որ իրավունք է ստացել անցկացնել 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Նորին գերազանցություն Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ–Միսնեդը, Քաթարի նախկին էմիրի կինը՝ արեւելքի ամենաոճային կանանցից է։ Չնայած իր տարածաշրջանի ավանդույթներին, Մոզան մարդկանց մեջ է դուրս գալիս բաց դեմքով, ունի գիտությունների դոկտորի աստիճան, Բրիտանական կայսրության օրդենի կին–կոմանդոր է եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ի հատուկ դեսպան։ Նրան համարում են Քաթարի մոխրագույն կարդինալ, թեկուզ միայն այն փաստի համար, որ ներկայիս էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ավագ որդին չէր եւ ժառանգ չէր համարվում։ Հակառակ ավագության ավանդական սկզբունքին՝ Քաթարի գահը ժառանգեց Շեյխի Մոզայի որդին։ Նրա ազդեցությանն են վերագրում երկրի մոդերնիզացիան եւ արեւմտյան աշխարհի հետ հարաբերությունների բարելավումը։

Թագուհի Լետիսիա, Իսպանիա

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի կինը՝ հրաշագեղ Լետիսիան, աշխարհիկ գեղեցկուհի է, ոճի աստվածուհի եւ երկու հրաշալի աղջիկների մայր։ Թագուհին Իսպանիայի սիրելին է եւ երկրի սահմաններից դուրս ավելի հանրաճանաչ է, քան իր ամուսինը (ամեն դեպքում կանանց շրջապատում, քանի որ նորաձեւ ամսագրերը անընդհատ պատմում են նրա մասին)։ Սակայն բացի գեղեցկությունից եւ վայելչությունից, նա նաեւ հրաշալի կարիեռա է արել լրագրության ասպարեզում, իսկ այն բանից հետո, երբ դարձավ արքայադուստր (իսկ ավելի ուշ թագուհի), արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ երեխաների պաշտպանության գործում հաջողությունների, մշակույթի եւ կրթության պրոպագանդայի համար։

Թագուհի Ռանիա, Հորդանան

Այս նրբագեղ աղջնակը Հորդանանի թագավորի կինն է եւ չորս երեխաների մայր։ Վերեւի նկարում նրանցից երեքը գնում են հետեւից։ Ռանիի պատմությունը ժամանակակից Մոխրոտիկի պատմությունն է։ Նա մի սովորական աղջիկ էր, աշխատում էր Ամմանի Citibankում, եւ հենց այնտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ։ Թագուհին ասում է, որ իրեն իսկական արաբական կին է համարում, եւ իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ամուսնուն եւ չորս երեխաներին։ Բայց դրա հետ մեկտեղ նա գլխավորում է կանանց իրավունքների համար պայքարող հիմնադրամը, հանդես է գալիս ընդդեմ երեխաների հետ վատ վերաբերմունքի, աջակցում է պատվաստման եւ դոնորության ծրագրերին եւ երազում է համակարգիչներով վերազինել Հորդանանի բոլոր դպրոցները։ Ռանիան ակտիվ մասնակցում է միջազգային քաղաքականությանը՝ պաշտպանելով պաղեստինյան միությանը։ Նա նաեւ արվեստների հովանավորն է եւ Ջորջիո Արմանիի մուսան։

«Քաջվարդերի փերին» Փեն Լիյուան, ՉԺՀ

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի կինը՝ Չինաստանում հայտնի երգչուհի է, առանց նրա կենտրոնական հեռուստատեսությամբ չի կազմակերպվում ամանորի ոչ մի գալա–համերգ։ Երբ նա ծանոթացավ ապագա ամուսնու հետ 1986 թվականին, վերջինիս մասին դեռ ոչ ոք չէր լսել, իսկ Փեն Լիյուանին լավ ճանաչում եւ սիրում էին։ Գեղեցկուհին խելացի է, ուժեղ բնավորության տեր եւ բավական մեծ ազդեցություն ունի երկրում։ Եվ կարծես թե այդքանը բավարար չէ, նա նաեւ գեներալ–մայոր է։ Իր գունագեղության եւ վսեմության համար ժողովրդի մեջ նա ստացել է «Քաջվարդերի փերի» անունը։ Քաջվարդը՝ որպես Չինաստանում հատկապես սիրված ծաղիկ ասոցացվում է կայսրերի սիմվոլիկայի հետ, մարմնավորում է գեղեցկություն եւ զգացմունքայնություն՝ որակներ, որ ըստ ժողովրդի, հատուկ են Փեն Լիյուանին։

Top-News.am