Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը չէր հիշում, թե ով էր նվիրել հեծանիվը
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատների տարածքից հեծանվով մեկնեց աշխատանքի՝ ՀՀ կառավարություն։
Վարչապետ Փաշինյանը առողջ ապրելակերպի հորդորով հանդես եկավ՝ շեշտելով, որ ինքն արդեն 14 տարի է՝ թողել է նաև ծխելը:
«1991-2004 թթ. օրական ծխել եմ երկու տուփ, երբեմն՝ ավելի ծխախոտ, բայց 2004 թվականից հետո ոչ մի գլանակ չեմ ծխել»,- նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է հեծանիվին՝ հայտնեց, որ նվեր է ստացել, բայց չի հիշում թե ի՞նչ էր նվիրողի անունը, անգամ նրան չի ճանաչում:
«168 ժամ»-ին հաջողվեց պարզել և՛ նվիրողի անունը, և՛ այն, թե ինչո՞ւ են որոշել նման անակնկալ մատուցել վարչապետին:
Պարզվում է՝ օրվա հերոսը Էմիլ Ասատրյանն է: Նա նաև հեծանիվի դիզայնի ու գույների գաղափարի հեղինակն է:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նվիրելու գաղափարն առաջացել է թավշյա հեղափոխության ժամանակ: Մենք նույնպես շատ ակտիվ էինք ու երեք անգամ կազմակերպել ենք մեծ մոտո հեծանվային երթեր (ՔայլԱրա #պեդալՏուր):
Հեծանիվը պատրաստելու գործընթացը շուտ էի սկսել, բայց նվիրել եմ օգոստոսի 17-ին, երբ լրացավ նրա՝ վարչապետ դառնալու 100 օրը:
Այդ հեծանիվը մոտ երկու տարի առաջ գնել էի մի ֆրանսիացի ճանապարհորդից, ով վարելով եկել-հասել էր Հայաստան։ Ես նրանից գնել էի հեծանիվը, բայց երկու տարի կողքի դրված է եղել:
Նպատակս այդ քայլով հեծանվային մշակույթն էլ ավելի մեծ թափով զարգացնել էր, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզումը»,- մանրամասնեց Էմիլ Ասատրյանը:
Հարցին՝ այդ ինչպե՞ս է, որ վարչապետը չգիտի, թե ո՞վ է իրեն հեծանիվ նվիրել՝ Էմիլը պատասխանեց.
«Նվիրելու գործընթացը մի փոքր դժվարությամբ ստացվեց, բայց ես ուրախ եմ որ այն տեղ է հասել։ Պատրաստել էի, որ անձամբ բեմի վրա հանձնեի, բայց չստացվեց, որովհետև ելույթի ժամանակ, եթե հիշում եք, մեր վարչապետի ձայնի հետ կապված խնդիր առաջացավ, ու նա շուտ լքեց բեմը։ Ես էլ հեծանիվն անձամբ որ չկարողացա հանձնել՝ թողեցի անվտանգության աշխատակիցների մոտ ու խնդրեցի փոխանցել: Ես հիմա հեծանիվով ճանապարհորդում եմ Արևմտյան Հայաստանում: Դեռ վարչապետի հետ չեմ խոսել, սակայն պաշտոնապես ուզում եմ հրավիրել արշավի: Հուսով եմ՝ թավշյա հեղափոխության պես Հայաստանում հեծանվային հեղափոխության կլինի»:
Նշենք, որ Էմիլը սովորել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, բայց չի աշխատել այդ մասնագիտությամբ: Ասում է՝ գիտելիքներն իրեն պետք են գալիս արհեստանոցում՝ ամենատարբեր տեխնիկաներ վերանորոգելու ժամանակ: Ի դեպ, գերակշռողը հեծանիվն է։ Հեծանիվ վարել է մանկուց, առաջին մեծ հեծանիվը հայրիկից է նվեր ստացել, երբ երրորդ դասարանում է սովորել ու մինչ օրս հենց այդ հեծանիվով է երթևեկում ու ճանապարհորդում: Հիմա ունի ակումբ, որի շրջանակներում կազմակերպում է անվճար հեծանվարշավներ ու շաբաթական մեկ անգամ անվճար դասընթացներ:
Անի Կարապետյան


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում