Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովն իրենց երկրպագուներից ներողություն են խնդրել վերջերս համացանցում հայտնված Ibiza տեսահոլովակի համար: Նրանք նոր կարճ հոլովակ են նկարահանել հայտնի ռեփերներ Լիլ Փամփի ու Քանյե Ուեսթի I Love It տեսահոլովակի հիման վրա ու դրա միջոցով դիմել են հիասթափված երկրպագուներին, գրում է Lenta կայքը։
Արտիստները նշել են, որ Ibiza տեսահոլովակի միջոցով պարզապես ցանկացել են կատակել և չեն ուզում կորցնել իրենց երկրպագուներին։
Բասկովը խնդրել է ներել իրենց՝ «բթամիտ» արտիստներին, նրա համար, որ իրենք անգիտակցաբար խաղացել են որոշ մարդկանց զգացմունքների հետ։
Ներողություն է խնդրել նաև Կիրկորովը։ Նա նշել է, որ «Իբիցան» շատ նման է իր նախորդ հիթերից մեկին, սակայն այս անգամ, ըստ նրա, նա չափն անցել է «ինքնակրկնօրինակման» գործում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում