Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ կապված
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին՝ կապված հայազգի աստղ Դեն Բիլզերյանի Արցախ կատարած այցի հետ։
Ինչպես փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը, Գիլը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված բողոքի նոտան։
Բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով, ինչով «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել այնտեղ ու ցուցադրական կրակ բացել դրանից։
Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «հակասում են ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։
Ամերիկահայ միլիոնատերն արձագանքել էր Արցախ այցելելու պատճառով իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի որոշմանը:
Բիլզերյանը Twitter-ի իր էջում նշել էր, որ եթե ադրբեջանցի պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար: Նա People-ին էլ պատմել էր, որ ադրբեջանցիները Հայաստան այցելած խմբից միայն իր նկատմամբ են հետախուզում հայտարարել:


















































Ես ձեր թիկունքում եմ ու հպարտանում եմ ձեզանով. Դեն Բիլզերյանը` հայ զինվորներին
Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ)
Տեսանյութ Դեն Բիլզերյանի խելահեղ երեկույթից
Դեն Բիլզերյանը հսկա արջ կերակրելիս (տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում