Անդրեն ամուսնացե՞լ է. երգիչը հարսանեկան լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեն զարմացրել եւ հետաքրքրել է միկրոբլոգի իր էջի հետեւորդներին: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է փեսայի կերպարում, իսկ նրա կողքին մի գեղեցկուհի է, որը կրում է հարսանեկան զգեստ: Չնայած լուսանկարին կից եւ, առհասարակ, ամուսնության թեմայով երգիչը ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի արել, սակայն գործընկերներն ու երկրպագուները շնորհավորել ու շարունակում են շնորհավորել նրան՝ ամուսնության կապակցությամբ:
Ավելի վաղ Անդրեի պրադյուսեր Անուշ Հովնանյանը մեր այն հարցին, թե ո՞վ է Անդրեի Instagram-ում քննարկումների մեծ ալիք բարձրացրած խորհրդավոր աղջիկը, պատասխանել էր.
Գիտե՞ք, Անդրեի անձնականը բացահայտելու իրավունք չունեմ, նույնիսկ, ես:) Հենց դրանով է յուրաքանչյուր մարդու անձնականը համարվում իր սեփականությունը: Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, Անդրեն ինքը կբացահայտի, թե ով է իր կողքի աղջիկը: Միայն կասեմ, որ ի սրտե ուրախանում եմ նրա թե անձնական, թե ստեղծագործական բոլոր հաջողություններով եւ միշտ լինելու եմ նրա կողքին:)
Սպասենք Անդրեի կողմից այս հիանալի լուրի հաստատմանը))))


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում