Արմեն Ջիգարխանյանը որոշել է դատարանով նախկին կնոջից 3 մլն ռուբլի ստանալ
Եվ այսպես, Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ կայացել է 2017 թվականի նոյեմբերին: Ամուսնուլուծության եւ ունեցվածքի բաժանման հետ կապված սկանդալների հերթագայությունից հետո, թվում է, Արմեն Ջիգարխանյանի գործերը բարելավվում են: Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ թատրոնում բացվել է 23-րդ սեզոնը, եւ պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի «Մոլիեր» ներկայացման պրեմիերան:
Սակայն հաղորդվում է նաեւ, որ 82-ամյա դերասանը, կարծես թե, մի երիտասարդ աղջկա հետ նոր սիրավեպ է սկսել:
Մինչդեռ երեկ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին դատարանում է հայտնվել: Դաշնակահարուհին իրեն մեղավոր չի ճանաչում: Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով հերթական դատական նիստը: Դատաքննությունը փակ է եղել, ուստի մամուլին դահլիճ մտնել չեն թույլատրել: Լրագրողները խմբվել էին մուտքի մոտ՝ գոնե որեւէ մանրամասն իմանալու համար: Լրատվամիջոցների ներկայացուցիչների կողքից սուրալով՝ Վիտալինան հընթացս ասել է. «Ես ինձ մեղավոր չեմ համարում» եւ թաքնվել է դռների հետեւում: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այլ մեկնաբանություն չի տվել:
«Դնի» կայքը, սակայն, պարզել է, որ մոսկովյան դատարանը նախատեսում է Արմեն Ջիգարխանյանին հարցաքննել իր նախկին կնոջ՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով: Նախկին ամուսինները, հավանաբար, կհանդիպեն հաջորդ նիստերից մեկում:
Հիշեցնենք, որ քննության վարկածով՝ Վիտալինան հետեւել է Ջիգարխանյանին: Ենթադրվում է, որ աստղի կինը կա՛մ ինքը, կա՛մ վարձած աշխատողի օգնությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնում Արմեն Բորիսովիչի աշխատասենյակի առաստաղին ներկառուցել է թաքնված տեսախցիկ: Հետագայում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տեսագրությունը փոխանցել է կենտրոնական հեռուստաալիքներից մեկին, որն այն ցուցադրել է ուղիղ եթերում: Հիմա նա մեղադրվում է Արմեն Բորիսովիչի մասնավոր կյանքի մասին տեղեկություններ հավաքելու եւ տարածելու համար, որոնք կազմել են նրա անձնական գաղտնիքը, եւ առանց նրա իմացության այդ տեղեկությունները լրատվամիջոցներին ներկայացնելու համար: Քրեական գործի շրջանակում Ջիգարխանյանը փորձում է նախկին կնոջից 3 մլն ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում ստանալ:
Հոդվածը, որով մեղադրվում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, պատիիժ է նախատեսում 200 հազար ռուբլի տուգանքից մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում: Վիտալինայից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում