Ովքեր են առավել շատ հաճույք ստանում սեքսից
Պլանավորելու հակում ունեցող մարդիկ սեքսից առավելագույն հաճույք են ստանում։ Այս մասին հաղորդել են գերմանացի գիտնականները, որոնք որոշել են պարզել, թե անհատական որ գծերն են առավելապես բարենպաստ ազդեցություն ունենում սեքսուալ բավարարվածության մակարդակի վրա։
Գիտնականների հետազոտություններում ավելի քան 900 հետերոսեքսուալ զույգ է մասնակցել։
Ռուհրի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ գիտակցված, կարգապահ և հուսալի մարդիկ, ովքեր հակված են նախօրոք պլանավորել ինչպես իրենց կյանքը, այնպես էլ՝ սեքսը, սեքսից բավարարվածության ամենաբարձր ցուցանիշներն ունեն։
Գիտնականների հետազոտության արդյունքները տպագրվել են The Journal of Sex Research ամսագրում։
Ընդ որում, հոգեբանները նշում են, որ պլանավորելու հակում ունեցող և բարեխիղճ մարդկանց զուգընկերները նույնպես ավելի բավարարված են լինում սեքսից, քան նրանք, ովքեր կապի մեջ են սպոնտան որոշումների հակվածություն ունեցող մարդկանց հետ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում