Ելենա Ստեպանենկոն «երկրորդ Ջիգարխանյան» է խոստացել
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը mk.ru-ին պատմել է, որ հումորիստի կինը՝ երգիծաբան Ելենա Ստեպանենկոն, որի հետ նա գտնվում է ամուսնալուծության գործընթացի մեջ, նրան սկանդալով է սպառնացել, եթե հումորիստը չկատարի նրա բոլոր պահանջները։
«Ստեպանենկոն նույնիսկ սպառնացել է Պետրոսյանին սկանդալով, եթե իր պահանջները չբավարարվեն, խոստացել է «երկրորդ Ջիգարխանյան» (նկատի ունի Արմեն Ջիգարխանյանի և նրա կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմկոտ բաժանությունը)»,- ասել է Ժորինը։
Նրա խոսքով՝ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն արդեն վաղուց իրար հետ չէին ապրում։ Ըստ նրա՝ Ստեպանենկոյի «անձնական կյանքում վաղուց ամեն ինչ լավ է», և «այսօրվա կոնֆլիկտի պատճառն ամենևին էլ Պետրոսյանի դավաճանությունները չեն»։
«Պետրոսյանը ցանկանում էր ունեցվածքն արդար կիսել՝ 50 տոկոսը տալ, սակայն Ստեպանենկոն ցանկացավ ավելին»,- ասել է փաստաբանը։
Նա նաև ընդգծել է, որ բացի մեքենաներից ու բնակարաններից՝ Պետրոսյանն ունի նաև հին իրերի մեծ հավաքածու, որոնց թվում շատ են ծաղրածուների ֆիգուրները, ու եթե այդ հավաքածուն Պետրոսյանի համար «հոգևոր արժեք է» ներկայացնում, ապա Ստեպանենկոյի համար դա նյութական արժեք է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստի կինը դիմել էր դատարան՝ Պետրոսյանի հետ համատեղ ձեռքբերված ունեցվածքը կիսելու հայցով:
Հայազգի հումորիստի փաստաբանը պատմել է, որ իրենք հակընդդեմ հայց են ներկայացրել Սեպանենկոյի դեմ՝ պահանջելով հավասար կիսել ունեցվածքը:
Մինչդեռ kp.ru-ն մեջբերել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու խոսքը, որում քաղաքական գործիչը նշել է, որ Պետրոսյանը ցանկանում է «մարդավարի», խաղաղ ամուսնալուծվել, իսկ Ստեպանենկոն ցանկանում է իրենց բաժանությունը սկանդալի վերածել:


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում