Ռուսական սերիալների 35-ամյա աստղը հանդիպում է միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի 19-ամյա որդու հետ
Ռուսական սերիալների աստղ Նատալյա Ռուդովան հանդիպում է «PECO- гарантия» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդու՝ Սերգեյ Սարկիսով կրտսերի հետ։ Տղան 19 տարեկան է, իսկ Ռուդովան ՝ 35 տարեկան։

Զույգը հոյակապ ժամանակ է անցկացնում Նիսում, արևայրուք ընդունում, զբոսնում լողափին, մի քանի օր առաջ էլ միասին ներկա են գտնվել Բեյոնսեի համերգին` Լազուրե ափին։

Ու դատելով նրանից, թե ինչ լավ են նրանք զգում միասին, երկրպագուները եզրակացրել են, որ Սերգեյին ու Նատալյային կապում է ավելին, քան հասարակ ընկերությունը։ Այս զույգն իրոք չափից երջանիկ տեսք ունի լուսանկարների վրա։ Նրանք անձամբ որևէ կերպ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին լուրերը։
Սերգեյ Սարկիսովը սովորում է ՄԳԻՄՕ-ի տնտեսական ֆակուլտետում։ Ու արդեն աշխատում է իր հոր ընկերությունում։ Սերգեյը մտերիմ է Եգոր Կրիդի ու ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի հետ, որը նույնպես առաջնության ավարտից հետո հանգստանում է Սեն Տրոպեում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում