Վ. Սողոմոնյան. Լիպարիտյանի պատմածն իրականության հետ առնչություն չունի
- Պրն Սողոմոնյան. երեկ (25.01.2017թ.) «Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային եւ մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն, ըստ որի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը կողմ են եղել արցախյան խնդրի փուլային այն տարբերակին, որ առաջարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը (որն այնուհետ, ըստ էության, շարադրել է «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, եւ հենց նշված անձանց հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվել): Ծանո՞թ եք այդ հրապարակմանը եւ ինչպես կմեկնաբանեք այն:
- Այո, ես ծանոթ եմ հրապարակմանը: Ավելին, ընթերցելուց հետո այն քննարկել եմ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ հիշատակված մյուս անձանցից ոմանց հետ: Ասեմ միանգամից. պրն Լիպարիտյանի պատմածն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Բացի հիշատակված անուն-ազգանուններից մնացածը պարզապես սուտ է: Ոչ այդ կազմով Արցախի հարց է քննարկվել, ոչ էլ լողավազանի շուրջ՝ անվտանգության խորհրդի նիստ, թեկուզ եւ ոչ պաշտոնական, ոչ էլ ընդհանրապես՝ փուլային տարբերակի ողջունման հավաք: Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է իրողություններին եւ ճանաչում է Լիպարիտյանի ներկայացրած պատմության գործող անձանց, կհաստատի, որ դրա բովանդակությունը, մասնակիցների ասելիքը, իրար դիմելու ձեւը, բառապաշարը՝ այս ամենն աղերս չունի իրականության հետ:
Այնպես որ, միակ հարցը, որ ծագում է այս հրապարակումից հետո հետեւյալն է. ինչ է սա՝ հիշողության աղճատում, թե՞ պատմական իրողությունները սեփական սխալներին հարմարացնելու փորձ: Ցավոք, երկու տարբերակն էլ ավելի քան հնարավոր են:
Top-News.am


















































Քաղաքականությունը խաղալիք չէ, էսօր էս մարդկանց ձեռքը պետություն է ընկել՝ խաղում են. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն