Ռեյտինգային եւ սահմանային մարտեր
Երեկ Հայաստանի բնակավայրերից մեկում ՀՀԿ-ական ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ներկայացուցիչները զորահավաք էին արել եւ փորձում այլ կուսակցության թեկնածուին, որը նաեւ գյուղապետ է, բացատրել, թե որը որից հետո է:
«Դու քանի գլխանի ես, որ հերիք չէ համարձակվել ես առաջադրվել, երբ մեր մեծ եղբայրն է առաջադրվել, դեռ մի հատ էլ գյուղացիներին կոչ ես արել քեզ ձայն տան»,- սպառնացել են ՀՀԿ-ականները, խոստանալով պատժիչ գործողություններ իրականացնել, եթե գյուղապետը խելքը գլուխը չհավաքի:
Ականատեսները վկայում են նաեւ, որ այսքանով «պատժիչ գործողությունը» չի ավարտվել: Հանրապետականները ինչ-որ պահից սկսել են պարզել, թե հատկապես որ թեկնածուի համար գյուղապետը պետք է մի կողմ քաշվի: Եւ այստեղ կրքերը նորից բորբոքվել են եւ դեռ շարունակում են բորբոքված մնալ:
Եւ սա դեռ սկիզբն է, քանի որ ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրը կարծում է, թե ինքն է ընտրատարածքի սիրելի թեկնածուն, եւ երբ հանդիպում է իր կուսակից մեկ այլ թեկնածուին, եւ հասկանում, թե նա եւս մտածում է, թե ինքը եւս սիրելի թեկնածու է, արդեն ցանկություն է առաջանում գործի դնել բռունցքները:
Զավեշտը, ողբերգությունն այն է, որ երբ մենք ռեյտինգային-ռեյտինգային ենք խաղում, սահմանում իրական մարտեր են: Եւ վստահաբար կարող ենք ասել, որ այդ մարտերը չէին լինի, եթե Հայաստանում «ռեյտինգային մարտեր» չլինեն: Հայաստանը պետք է ժողովրդավարության աստիճանով մի քանի անգամ բարձր լինի Ադրբեջանից: հայաստանի տնտեսությունը պետք է ազատական լինի: Միայն այս դեպքում հակառակորդի մտքով անգամ չի անցնի կրակել հայկական կողմի ուղղությամբ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հերթական անգամ շեշտեցին այս մասին: «Պետք է Հայաստանը զարգացնենք, որ լուծենք Արցախի հարցը»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:
Իսկ մենք հիմա պետք է սթափվենք եւ վերջ տանք «ռեյտինգային կրքերին»: ՀՀԿ-ական թեկնածուներն էլ պետք է հասկանան, որ անկախ նրանից, թեորքան գումար են բաժանելու, միեւնույնն է ընտրողն իրենց ձայն չի տալու: Չի տալու, որ սահմանում այլեւս չկրակեն:
Վարդան Մխիթարյան


















































Կարող եք քվեարկել առանց ռեյտինգային թեկնածուին ձայն տալու (Տեսանյութ)
Ինչու եւ ումից են վախենում հայերը 2
Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի
Ընտրողները չեն հասկանում, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը
Նրանք ձեզ զգուշացրել էին եղբայրասպան ռեյտինգային ընտրակարգի մասին
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել