Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում

Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի

Ռեյտինգային ընտրակարգը, որի իսկական էության մասին անգամ առաջադրված թեկնածուների մեծ մասը պատկերացում չունի, ական է, որը դրված է մեր երկրի տակ: Այս ընտրակարգն այնքան խայտառակ է, որ դրա դեմ է արտահայտվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

Նա ասել է, թե երբեք կողմ չի եղել ռեյտինգային ընտրակարգին: «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ցավով ասել է նա: Ափսոս, որ նման գիտակցում ՀՀԿ-ում շատ քչերն են ունեցել եւ երկիրը բերել հասցրել են այս վտանգավոր ջրբաժանին:

Պատգամավորը կարծում է, որ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ Ընդ որում, նա շատ մեղմ է արտահայտվում, քանի որ ընտրարշավը դեռ չսկսածարդեն իսկ ՀՀԿ-ական որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց պահում են բանդիտական հրոսակախմբի ներկայացուցիչների նման: Կարեն Կարապետյանը եւս արդեն հասցրել է բախվել նման իրավիճակի:

«Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»,- անկեղծացել է Կարապետյանը:

Իրականում, այն ինչ իր հետ բերել է ռեյտինգային ընտրակարգը, իսկական աղետ է մեր ժողովրդի համար: Մարդիկ չհասկանալով, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը, կատաղի պայքարի մեջ են մտել, անգամ չկարդալով ընտրական օրենսգիրքը, անգամ չպատկերացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը:

Ի վերջո ունենալու ենք գյուղեր, որտեղ միմյանց դեմ գերդաստաններ են դուրս եկել, միմյանց հետ թշնամացել: Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ առողջ քաղաքական ուժերը պետք է փորձեն կանխել արյունալի բախումները, կատաղի մրցապայքարը:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության անդամը շեշտել է, որ աղքատ բնակչությունը չի կարող սիրել իշխանություններին: Նա նաեւ ասել է. «Դուք շատ լավ գիտեք, երբ հանրության մեջ մեկ միլիոն և ավել, դա պաշտոնական թվերն են, որն ասում եմ, ընչազուրկ խավ կա, չկա այդպիսի մի երկիր, որ իր իշխանությանը սիրի, չկա»

«Օբյեկտիվը՝ դա թալանն է, տարիներ շարունակ դա շարունակվել է և շարունակվում է: Առաջին անգամ չէ, որ խոսում եմ, և բոլոր ակդպիսի մարդկանց ձեռքերը պետք է բռնենք: Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենա: Ուզում են լավ ապրեն, իբրև խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղը, ձեր պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսները օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար: Այդպիսի մարդիկ պետք է ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս գան», - պարզաբանեց պատգամավորը:

Ափսոս միայն, որ նա այս հայտարարությունները չի արել ավելի վաղ:Հնարավոր է, որ եթե նա այսպես արտահայտվեր ամիսներ առաջ, ապա երկրում պատկերը բոլորովին այլ կլիներ: Բայց, ինչպես ասում են,լավ է ուշ, քան երբեք: Հայաստանը սթափ խոսքի խիստ կարիք ունի:

Հակոբ Ասատրյան