Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ գագաթնաժողովում։
«ՀՀ աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը հիմա այն չէ, որ Հայաստանը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Նկարագրությունն այն է, որ ՀՀ-ով է անցնում արևելքն արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը»,- ասել է նա։
Ըստ նրա. «Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց դրա աշխարհագրական դիրքը փոխվի։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրսներ չունեցողից վերածվել ու տրանսֆորմացվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի»։ Վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ում նավթի ու գազի հանքեր չեն հայտնաբերվել, այլ՝ էներգետիկ անսահմանափակ պոտենցիալ ունեն՝ արևային էներգիայի զարգացման բերումով։
Նա շեշտել է, որ խաղաղության հարցում առանցքային դեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը. «Այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին խոսում ենք այսօր, ի վերջո արձանագրվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ նախագահ Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ համաձայնվելով, որ այս հռչակագիրը կդրվի սահմանազատման հիմքում»։
«Ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»,- ելույթը եզրափակել է նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել