Եթե մեռնեմ, ավելի լավ է տանը. Արմեն Ջիգարխանյան
Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին, փոխանցում է МК.ru–ն։
«Ամբողջ վերջին շաբաթը նա թատրոնում չի եղել, տանն է եղել։ Նա ուժեղ թուլություն է զգացել, ես եւ բժիշկը համոզում էինք նրան կլինիկա գնալ, նա ոչ մի կերպ չէր համոզվում, ասելով՝ եթե մեռնեմ, ավելի լավ է տանը։ Ես նրան հարցնում եմ՝ ուր ես պատրաստվում մահանալ։ Չէ որ շատ գործեր ունենք։ Վերջապես դժվարությամբ համոզեցինք»,–պատմել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ հոսպիտալացման պատճառը տարիքային փոփոխություններն են, որոնք կանոնավոր բժշկական օգնություն են պահանջում։ Սակայն Ջիգարխանյանը չի սիրում հիվանդանոցում գտնվել։
«Առաջին զննությամբ ոչ մի կրիտիկական խանգարում չի նկատվել, սակայն կան որոշակի խնդիրներ»,–հայտնել է դերասանի ընկերը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ հնարավոր է Ջիգարխանյանը վերադառնա թատրոն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում