Օլգա Բուզովան՝ Ֆիլիպ Կիրկորովի գրկում
Երեկ МУЗ ТВ մրցանակաբաշխության երեկույթի ժամանակ Օլգա Բուզովան լիարժեք դրսևորել է իրեն՝ հայտնվելով «Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովի ձեռքերի վրա։ Այս մասին պատմել է հեռուստահաղորդավարուհի, հիմա նաև երգչուհի Բուզովան՝ իր Instagram-ում հրապարակելով համապատասխան լուսանկարը։

«Երեկ ամեն ինչ իր տեղն ընկավ։ Երեկ Ռուսական էստրադայի արքայի ձեռքերի վրա, Վալենտին Յուդաշկինի էքսկլյուզիվ զգեստով ես կատարեցի #онанебоится երգը։ Ընդ որում՝ նա ինքն ինձ գրկեց ու բարձրացրեց։ Իսկ նրանց, ովքեր իմ ելույթի ժամանակ ցուցադրաբար վեր կացան ու հեռացան, ուզում եմ ասել՝ բարի ճանապարհ։ Ես դիտում էի, երգում ու ծափահարում բոլոր ելույթներին։ Ես համարում եմ, որ չարժե գալ ու դժգոհ դեմքով նստել։ Ավելի լավ է տանը մնալ։ Իսկ ես լիարժեք ապրում եմ։ Ու անում այն, ինչ ուզում եմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ուրախացան ինձ հետ միասին իմ առաջադրման կապակցությամբ»,- գրել է Բուզովան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում