Օլգա Բուզովան հայտնել է իր կայսրությունը ստեղծելու մասին
«Дом 2» հեռուստանախագծի աստղ Օլգա Բուզովան առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել։ Հեռուստաաստղը ներկայացել է Yves Saint Laurent ապրանքանիշի խստաոճ գործնական կոստյումով։
«Շատ եմ հուզվում, քանի որ այսօր ես հայտարարում եմ իմ կայսրության ստեղծման մասին։ Մենք ապրում ենք Օլգա Բուզովայի դարաշրջանում, բլոքչեյնի, թվային մեդիայի դարաշրջանում։ Դրա համար էլ ես այս երկրում առաջին աղջիկն եմ, որը գործարկում է իր բուզքոին կրիպտոարժույթը ու Buzar հեռահաղորդակցության հարթակը։ Ես գլոբալ ծրագրեր ունեմ։ Օրինակ, շուտով սկսելու եմ ռեստորանային բիզնես, բացում եմ գեղեցկության սրահներ։ Այն ամենը, ինչին դիպչում է Բուզովան, ոսկի է դառնում»։
Երգչուհին հավելել է, որ մտադիր չէ հեռանալ բեմից։
«Ես բեմից չեմ հեռանում,- հայտնել է Օլգան,- Չնայած չարակամներից շատերին դա դուր չի գա։ Ավելին՝ ես համաշխարհային երաժշտական շուկայի նվաճման հսկայական ծրագրեր ունեմ»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում