Հուսով եմ՝ Նորթն ընդմիշտ կհիշի սա. Քիմ Քարդաշյանն ամուսնու և դստեր հետ մասնակցել է բազմահազարանոց բողոքի ակցիային (լուսանկարներ)
Տասնյակ հազարավոր ամերիկացիներ երկրի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ երկրի իշխանություններից պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել զենքի ազատ կրման իրավունքի խստացման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բողոքի ակցիաներն անցկացվել են մեկ ընդհանուր կարգախոսով՝ «Երթ՝ հանուն մեր կյանքի»:
Նշվում է,որ ցուցարարների շարքում են եղել բազմաթիվ հայտնիներ՝ այդ թվում նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու 4-ամյա դստեր՝ Նորթի հետ:
Մասնակիցները, հիշեցնելով փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 17 մարդու սպանության ողբերգական դեպքը, պահանջել են ամեն ինչ անել ապագայում խաղաղ բնակիչներին նման ոճրագործություններից ապահովագրելու համար:
Որպես 3 երեխայի մայր՝ Քարդաշյանը կարևոր է համարել խաղաղ բնակիչների՝ հատկապես դպրոցականների անվտանգության հարցի մասին բարձրաձայնելը:
«Երջանիկ եմ, որ ընտանիքիս հետ մասնակցեցի այս կարևոր երթին: Հուսով եմ, որ Նորթը ընդմիշտ կհիշի սա»,-ոգևորված նշել է Քարդաշյանը:
Հայտնի է, որ զույգը մասնակցել է Վաշինգտոնում կազմակերպված ցույցին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում անցկացվել է 800 ցույց: Դրանք տեղի են ունեցել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Օքլենդում, Ատլանտայում, Փարքլենդում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և այլ քաղաքներում:
Պարբերականը նկատում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատվել է՝ ցույցերին որևէ կերպ չարձագանքելու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում