Երվանդ Բոզոյան. «Իներցիայով երկար չենք կարող գնալ» (Տեսանյութ)
Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո կատարվելու են լուրջ փոփոխություններ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Այսօր ընթանում է պայքար ոչ թե նրա համար, թե ով է դառնալու նախագահ, այլ բոլորը պայքարում են, թե ով է ձևավորելու իշխանությունը Պուտինի 3-րդ ընտրության ժամանակ»։
Երվանդ Բոզոյանը նկատում է , որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, և Հայաստանը խեղճ վիճակի մեջ է հայտնվել։
«Ադրբեջանն ուժեղանում է, Հայաստանը՝ թուլանում։ Ադրբեջանը հույս ունի ուժերը կապիտալիզացնել արցախյան ճակատում։ Միակ մինուսը, որ ունի Ադրբեջանը՝ Ռուսաստանն է։ Ռուսաստանը լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ որոշակի ազդեցություն է թողնում, կանխում է Թուրքիայի ակտիվ դերակատարումը տարածաշրջանում։ Իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ապացուցեն՝ Ադրբեջանն ավելի լավ դաշնակից է, քան Հայաստանը»։
Երվանդ Բոզոյանի պնդմամբ՝ այս իրավիճակում Հայաստանը կրավորական քաղաքականություն է վարում և չունի ստրատեգիա։
«Հայաստանի փոխարեն ակտիվ հայեր կան Ռուսաստանում, որոնք կոմպենսացնում են դա։ Նրանք դրական դեր են կատարում, սակայն սա ստրատեգիայի էլեմենտ չէ»։
Հայաստանի նման վիճակը բավականին վտանգավոր է, ասում է քաղաքագետը։
«Եթե շատերին թվում է, թե այսպես իներցիայով կարող է շարունակվել երկար տարիներ, չարաչար սխալվում են»։
Խոսելով Արցախյան խնդրի մասին՝ նա շեշտեց, Արցախյան խնդիրը միակն է, որտեղ չկա միանշանակ դիրքորոշում արևմուտքի կողմից։
«Ղարաբաղի հարցում տարածքային միանշանակություն չկա։ Այստեղ կա պարիտետային հավասարակշռություն։ Մենք պետք է պայքարենք, որ Արցախը չդառնա աշխարհաքաղաքական հակամարտության գոտի։ Եթե դարձավ, ապա մենք տանուլ կտանք»։


















































Իշխանափոխությունն ավելի արագ կընթանա
Երվանդ Բոզոյան․ «Առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում