Քլոե Քարդաշյանը 100 հազար դոլար է ծախսել մանկական հագուստի եւ աքսեսուարների վրա
Քլոե Քարդաշյանը եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը պատրաստվում են ծնող դառնալ։ Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մարզիկին աղջիկ է պարգեւելու։
Քլոեն երեկ արդեն հատուկ երեկույթ է կազմակերպել ապագա դստեր պատվին, իսկ մինչ այդ TMZ-ը պարզել է, որ հայուհին վերջին շաբաթվա ընթացքում երեխայի համար նվերներ է գնել Արեւմտյան Հոլիվուդի ամենաթանկ բուտիկներից։ Կայքին հաջողվել է պարզել, որ Քլոեն միայն անցյալ շաբաթ մոտ հարյուր հազար դոլար է ծախսել՝ գնելով հայտնի ապրանքանիշերի մանկական հագուստ եւ կոշիկներ։
Օրինակ, Քլոեն ձեռք է բերել 10 հազար դոլար արժողությամբ օրորոց, ինչպես նաեւ Versace մանկական ծածկոց՝ 365 դոլարով, մանկական իրերի պայուսակ՝ 600 դոլարով, Givenchy կաշվե բաճկոն՝ 1500 դոլարով։
Սրան ավելանում է նաեւ ոսկյա ծծակ, շիշ եւ այլն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքը որոշել է ամենաթանկարժեք ապրանքները չհրապարակել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում