Մարտի 1. բաց մնացած հարցեր
2008 թվականի մարտի 1-ից անցել է տասը տարի։ Այս տարիների ընթացքում եղել է հետաքննություն, դատավարություն, փաստահավաք գործունեություն, հանրահավաքներ, երթեր, մեղադրանքներ, նկարվել են ֆիլմեր և գրվել անհաշիվ հոդվածներ։
Մարտ 1-ը պետության ողբերգությունն է։ Այն ողբերգություն է թե անհատական մակարդակով, թե հանրային, թե պետական։ Հետևաբար հետևությունները պետք է լինեն նույնպես եռաշերտ։ Հիմնական հարցերի պատասխաններն առ այսօր տրված չեն. հնարավո՞ր էր, արդյոք, խուսափել մարտի 1-ից, ո՞րն էր այն ռումբը, որը հանգեցրեց դրան, արվե՞լ են արդյոք, անհրաժեշտ հետևությունները, և վերջապես՝ ի՞նչ պետք է անել, այլևս երբեք նման բան թույլ չտալու համար։ Երբ երկրում հասարակությունը չի հավատում ընտրական համակարգին, երբ չկա վստահություն համապետական ամենակարևոր միջոցառման հանդեպ, ապա կուտակվում է մեծ լարվածություն և լուծումները լինում են փողոցում։ Ամենակարևոր հետևությունը պետք է լինի դա։
Ընդհանրապես պետք է հասկանալ՝ ո՞ր պահից են խաղաղ ընտրական պրոցեսները, քաղաքացիական նախաձեռնությունները հորդում փողոց, ի՞նչն է պատճառ հանդիսանում հակամարտության համար։ Պետք է հստակ պատասխանել՝ ի՞նչ է արվել կամ, ավելի ճիշտ, ի՞նչ չի արվել ժամանակին, որ բերել է բախման։ Սա կօգնի նաև հասկանալ՝ որքանո՞վ է այսօր իներտ և հանդարտ թվացող մթնոլորտն իրականում հանդարտ։ Մարտի 1-ի հուզական կողմը դեռ շատ ուժեղ է, հարցը շատ զգայուն է, մեծ է մի անզգույշ խոսքով ցավ պատճառելու վտանգը։ Բայց այսօր՝ մարտի մեկից տասը տարի անց, ժամանակն է՝ սկսել ավելի բաց և ազնվորեն վերլուծել ներհասարակական գործընթացները՝ հերթական անգամ ինքներս մեզնից թաքնվելու փոխարեն՝ հերթական պայթյունին չհասնելու համար։
Եթե այս հարցերի պատասխանները քաղաքական և պետական միտքը չձևակերպի, ապա դա ամենաանհարգալից վերաբերմունքը կլինի մարտի 1-ի զոհերի հանդեպ, և կլինի նոր պոտենցիալ ռումբ մեր երկրում։
Նախագահական կառավարման փուլի ավարտը և անցումը խորհրդարանական կառավարման մոդելին, ամենաճիշտ պահն է անելու մի քանի կարևոր քայլ.
1. Պետությունը պետք է տա ֆինանսական փոխհատուցում մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։
2. Ընտրական համակարգը դարձնել վստահելի։
3. Սկսել երկրում նոր քաղաքական-հասարակական-պետական վերնախավի ձևավորումը։ Սա չափազանց կարևոր է երկրում նոր մթնոլորտ ձևավորելու, երկրում ծրագրային բանավեճ ունենալու և այլևս երբեք ընտրությունները կյանքի ու մահվան առաջնագծի չվերածելու համար։ Այս ամենը կարող է անել ապրիլյան իշխանությունը։


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին