Մանդատը սրբապատկեր չէ
Ավանի փոխթաղապետի լկտի վարքագծին անդրադառնալ չեմ էլ ցանկանում։
Խոսքս ուզում եմ ուղղել իմքայլական պատգամավորներին։ Ձեզնից շատերը երկար տարիներ եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ, աշխատել են միջազգային կազմակերպություններում, հանդես են եկել որպես իրավապաշտպաններ, բոլոր հնարավոր առիթներով խոսել են մարդու իրավունքների մասին՝ Լենա Նազարյան, Միքայել Զոլյան, Համազասպ Դանիելյան, Նիկոլայ Բաղդասարյան, Լիլիթ Մակունց, Արթուր Դավթյան, Անուշ Բեղլոյան, Տաթևիկ Գասպարյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սոնա Ղազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Արուսյակ Ջուլհակյան... ցանկը կարելի է շարունակել։ Ինչո՞ւ ձայն չեք հանում։ Ինչո՞ւ եք Նիկոլից ստացած մանդատը դարձրել սրբապատկեր։
Պատկերացրեք՝ նման խայտառակ վարքագիծ դրսևորվեր ձեր կողմից քարոզվող արժեքային համակարգ ունեցող երկրներից որևէ մեկում։ Մի քանի օր շարունակ լուրը չէր իջնի լրատվամիջոցների առաջին էջերից, հանրային դեմքերը և քաղաքական թիմակիցները հանդես կգային կոշտ արձագանքով, հարցը կքննարկվեր քաղաքական թիմում, կտրվեր իրավական, քաղաքական և բարոյական գնահատական։ Կլինեին պաշտոնանկություններ։
Եթե դուք չեք կիսում ձեր քաղաքական թիմի ներկայացուցչի վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, և եթե դուք ունեք բավարար քաղաքական կուլտուրա և համարձակություն, ձեր արձագանքը չպետք է ուշանա։ Դա ձեզ է պետք։ Ինչո՞ւ եք լռում։ Չե՞ք հոգնել ռաֆինացված նիկոլական լինելուց։
Բնականաբար, ձայն չի հանում նաև հաստիքային իրավապաշտպանների խումբը։ Եթե նման մի արտահայտություն արվեր Յուլիա Նավալնու հասցեին, ապա արդեն «Ազատության» եթերում կամ ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզումներ կլինեին։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Մտահոգիչ պարզունակություն
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ