«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները
Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաներ՝ արհեստական բանականությունից և ժողովրդավարական կայունությունից մինչև էներգետիկ անվտանգություն և Հարավային Կովկասի տնտեսական հեռանկարներ։ Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Համաժողովի շրջանակում նախատեսված պանելային քննարկումներում անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանի դերին գլոբալ տնտեսական և լոգիստիկ գործընթացներում։ Քննարկվելու են նաև Հայաստանի հնարավորությունները՝ հանդես գալու որպես կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։
Առանձին պանելներում կքննարկվի Հարավային Կովկասի տնտեսական և ներդրումային ներուժը, այդ թվում՝ կարևոր հումքային ռեսուրսների, կիսահաղորդիչների և տեխնոլոգիական ոլորտներում Հայաստանի հնարավորությունները։
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև պանելային քննարկում՝ նվիրված ժողովրդավարական կայունությանը, հիբրիդային սպառնալիքներին և արհեստական բանականության ազդեցությանը ընտրական գործընթացների վրա։ Քննարկվելու է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդում տեղեկատվական միջավայրի, հանրային վստահության և ընտրողների վարքագծի վրա։ Օրակարգում ներառված են նաև Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական ինքնավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհակարգում երկրների ռազմավարական ընտրությունների քննարկումներ։
Քննարկվելու են նաև արհեստական բանականության կարգավորման և տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և «կանաչ» էներգետիկայի անցման ֆինանսավորման թեմաները։
Համաժողովի օրակարգում ընդգրկված են նաև տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցումները և միջազգային համակարգի վերափոխման պայմաններում տարածաշրջանային համագործակցության դերը։
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու են փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու գլոբալ մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...