Եվա Ռիվասը պատմել է, թե ինչպես է 15 տարեկանում դաջվածք արել իր հետույքին
Եվա Ռիվասը պատմել է, թե ինչպես է 15 տարեկանում դաջվածք արել իր հետույքին։ Instagram-ի իր էջում 30-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Իմ առաջին դաջվածքն արել եմ 15 տարեկանում՝ հետույքիս։ Այն շատ գեղեցիկ է, դրանում ամբողջությամբ իմ էությունն է։ Մեծ սիրտ է, որի մեջ իմ անունն է, կրակ եւ թագ, բայց ամենակարեւորը գրվածքն է՝ «Իմ ամբողջ կյանքն իրական սիրո վայրի կիրք է»։

Շատերը կհարցնեն, թե 15 տարեկան երեխան ինչ կարող էր իմանալ սիրո մասին։ Իմ առաջին սերն ապրել եմ 12 տարեկանում, այն տեւել է 5 տարի։ Ես շատ վաղ եմ հասունացել եւ արդեն 12 տարեկանում հասուն աղջիկ էի՝ 180 սմ հասակով, որի հետեւից հասուն տղաները վազում էին խմբերով։ Երբ մարդիկ իմանում էին իմ տարիքը, ուշաթափվում էին։ 12 տարեկանում ես արդեն շրջագայում էի 18-25 տարեկան մոդելների հետ եւ հաղթում գեղեցկության մրցույթներում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվա Ռիվասը խոստովանել էր, որ տանից հեռացել է 17 տարեկանում։
«Ես տանից հեռացա 17 տարեկանում եւ ես միշտ կափսոսամ այն կորցրած ժամանակի համար, որն անցկացրեցլ եմ ընտանիքիցս հեռու:
Ռոստովն իմ քաղաքը չէ՝ հարմարավետ կյանքի տեսանկյունից: Ես երբեք չեմ ծրագրել կյանքս դասավորել այնտեղ, աշխարհն այստեղ գրավելը դժվար է, իսկ դա իմ թիվ մեկ խնդիրն է: Արդեն դպրոցում օրերն էի հաշվում, թե երբ եմ թռնելու»,- գրել էր նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում