49-ամյա Ջիլիան Անդերսոնը մերկացել է՝ կենդանիների պաշտպաններին աջակցելու համար
Հունվարի սկզբին X Files՝ «Գաղտնի նյութեր», ու «Ամերիկյան աստվածներ» սերիալների հերոսուհի Ջիլիան Անդերսոնը ստացել է իր աստղը Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:
Իսկ հիմա դերասանուհին հայտնվել է մի փոքր այլ տեսքով. 49-ամյա դերասանուհին աջակցել է կենդանիների իրավունքների համար պայքարող PETA կազմակերպության ակցիան։ Հետևելով Փամելա Անդերսոնի, Նաոմի Քեմփբելի ու մյուս աստղերի օրինակին՝ Ջիլիանը մերկացել է, որպեսզի իր աջակցությունը հայտնի կենդանիների պաշտպաններին, ու իր Instagram-ում հրապարակել է համապատասխան լուսանկարները (ի դեպ, Փամելայի մասին՝ դերասանուհին բազմիցս դիմել է Քարդաշյանների գերդաստանին՝ կոչ անելով հրաժարվել բնական մորթի հագնելուց)։
«Ես ավելի լավ է մերկ քայլեմ, քան մորթի հագնեմ»,- գրված է մերկ Ջիլիանի պատկերով պաստառի վրա։
«Մարդիկ երես են թեքում մորթու դեմ այն գովազդից, որը ցույց է տալիս տանջված կենդանիների։ Իսկ PETA -ի մերկ գովազդարշավը, հակառակը, միշտ ուշադրություն է գրավում։ Ես հպարտ եմ, որ մասնակցում եմ դրան»,- հայտնում է Անդերսոնը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում