Կինը հոգնել է ամուսնու սեռական ցանկություններից եւ խեղդել նրան գետում
ԱՄՆ-ում բնակվող լատվիացի 37-ամյա կինը գետում խեղդել է 46-ամյա ամուսնուն։ Կինը պարզաբանել է, որ այլեւս չէր կարող հանդուրժել ամուսնու սեռական ցանկությունները, գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Հուդսոն գետում: Տղամարդը նավակով զբոսանքի է դուրս եկել: Նրա կինը միտումնավոր բացել է ջրարգել խցանը, որի արդյունքում նավակը լցվել է ջրով եւ խորտակվել։
Կնոջ խոսքով՝ նա նախկինում էլ է մտորել սիրելիի մահվան մասին: Հատկապես նրան դուր չի եկել երեքով սեռական հարաբերություններ ունենալու առաջարկները։
Կինն իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար: Դատարանը նրան դատապարտել է չորս տարվա ազատազրկման: Սպանվածի մոր խոսքով՝ սա նման հանցագործության համար անբավարար պատիժ է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում