Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն են

Հայաստանում մնացողների պետությունը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» մեկնարկում է «Հայաստան 2018-2022-2027» նախագիծը։

Ապրիլից սկսվող՝ մեկ միջանկյալ կանգառով այս ճանապարհը Հայաստանի համար վճռորոշ է։ Առաջին փուլի և հետագա տարիների հարցերն, իհարկե, տարբերվելու են, բայց դրանք պայմանավորելու են մեկը մյուսին, դրանց հաջողությունն ու տապալումն են պայմանավորելու մյուսին, ու այդպես է ձևավորվելու առաջիկա 10 տարվա օրակարգը։

Չի բացառվում, որ առաջիկա ձախողումները լինեն այնքան ինտենսիվ, որ հաջորդ փուլի տրամաբանությունը լրիվ փոխվի։ Բայց այդ բոլորը զարգացման տարբերակներ են՝ սցենարներ են, որոնցից կարելի է և՛ խուսափել, և՛ շտկել, և՛ ընտրել լավագույնը։ Մենք փորձելու ենք քննարկման առարկա դարձնել բոլոր հիմնական հարցերը, լսելի դարձնել փաստարկված խոսքը։

Կա երկու հարց, որ հանրային ցանկացած նախագծի առաջ ծագում է. ո՞րն է նպատակը, և ու՞մ համար է այն։ Այս նախագիծը բոլոր նրանց համար է, ովքեր որոշել են մնալ (կամ` դեռ մնալ) Հայաստանում։ Նպատակը՝ հասկանալ և հասկացնել, որ Հայաստանում մնալը գիտակից զանգվածի համար այսուհետ մեծ պատասխանատվություն է։

Հայրենական մեծ արտագաղթը և մնացողները

Այսօր Հայաստանն առնչվում է արտագաղթի տարբեր տեսակների՝ սոցիալական բնույթի, անհատական շարժառիթներով և պարզապես գռեհիկ արտագաղթին։ Սրանք երեք տարբեր ծագում ունեցող խնդիրներ են, և ունեն (կամ չունեն) միանգամայն տարբեր լուծումներ։

Ռուսական անձնագրի ու գրին քարտի պաշտամունքը համատարած է, ԵՄ ճամբարներ հանձնվելու պատրաստակամությունը՝ ապշեցնող։ Ես չեմ մեղադրում և չեմ արդարացնում ոչ մեկին։ Ես ուղղակի փաստում եմ տրենդը։ Երիտասարդ սերնդի մոտ երկրից հեռանալու ցանկությունը վախեցնող է։ Վստահ եմ` իշխանությունը դա գիտի։

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջարկում է փոխել քննարկման ստանդարտ տեսանկյունը և խնդրին նայել ոչ թե արտագաղթողի, այլ՝ Հայաստանում մնացողի գերխնդրի տեսանկյունից։

Ի՞նչ է նշանակում մնալ Հայաստանում

Կա մի զանգված, որը միշտ մնալու է երկրում՝ անկախ՝ սոցիալական վիճակից, պետության թուլացման աստիճանից։ Այդպես է ամենուր։ Այնպիսիք, որոնք չեն կարող գնալ՝ տարիքի, անկարողության, բնավորության և այլնի հաշվին։ Կա նաև մի հատված՝ երիտասարդ և միջին սերնդի, որն իր կրթվածության և այլ հատկանիշների շնորհիվ ունի լավ պայմաններով երկիրը լքելու հնարավորություն, բայց որոշում է կայացրել մնալ (կամ՝ դեռ մնալ) Հայաստանում։ Սա երկիմաստ վիճակ է։ Եթե դու գիտակցական որոշում ես կայացրել մնալ Հայաստանում, բայց քեզ պահում ես դիտորդի պես, ապա վիճակն ավելի մոտ է փորձաճագարի դրությանը։ Մենք որոշում ենք կայացնում մնալ Հայաստանում նաև մեր երեխաների փոխարեն, հետևաբար, կրում ենք կրկնակի, քառակի պատասխանատվություն։

Մենք տեսնում ենք վտանգները, մենք տեսնում են իշխանություն և լծակներ ունեցողների ամենօրյա սխալները, մենք տեսնում ենք չարվող գործերի անսպառ օրակարգը, մենք տեսնում ենք ճնշող սուտն ու չորս կողմից մեր դուռը թակող վտանգները և ունենք զրոյական ազդեցության լծակներ։ Սա այն մթնոլորտն է, որը պարբերաբար ստիպելու է՝ կասկածել սեփական որոշման վրա։ Սա ավելի մեծ խնդիր է, քան՝ բնակչության մեխանիկական հաշվարկը։

Այսօրվա հայաստանյան վերնախավի պայմաններում երեխաներիդ պահել Հայաստանում՝ չափազանց բարդ որոշում է, և շատերը որոշում են հեռանալ։ Կենցաղային մտածողությամբ, սպառված վերնախավը մեզ բերելու է լուրջ ցնցումների, աղետների։

Ընտրությունը կամ-կամ է։ Կա՛մ պետք է ձգտել աստիճանաբար փոխել վերնախավը, կա՛մ պետք է մտածել երեխաներիդ այլ ապագային մասին։ Մնացածը լիրիկա է։

Այսօրվա հայաստանյան բարքերում չափազանդ բարդ որոշում է՝ երեխաներիդ պահել այստեղ, և դարձյալ շատերը որոշում են հեռանալ։ Միանգամից հարստացածների և շատ պաշտոնյաների իսլամական-արևելյան բարքերն իշխում են դպրոցում, փողոցում, պետական և մասնավոր հատվածում և այլուր։ Նրանք շատ են, նրանք ունեն շատ փող, նրանք ունենք անարգել գործելու հնարավորություններ, և ամենավտանգավորը՝ նրանք գրեթե միշտ ունենում են պետության աջակցությունը։

Այս պայմաններում իշխանությունը, 2040-ի բնակչության թվի մեխանիկական լուծումներ գտնելուն զուգահեռ, այս հարցերի լուծման շուրջ պետք է մտածի, մտահոգվի։ Մարդիկ, որոնք կարող են դա անել, պատկերացնել խնդիրը ամբողջությամբ, այնտեղ կան։ 4 մլն-ի նշաձողին հասնելու բանաձևն ունի երկու անբաժանելի մաս՝ թիվ և բարքեր։ Եթե հանկարծ անտեսվի երկրորդը, ապա կարճ ժամանակ հետո այսօրվա բնակչության թիվն է արդեն համարվելու երազանք։

Վերջին տարիներին մի հետաքրքիր միտում է նկատվում. հարստացածների, նախկին և ներկա պաշտոնյաների շրջանում մի գաղափար է իշխում, թե՝ մենք արդեն մինչև ծոռ ապահովված ենք, հիմա արդեն ուզում ենք, որ արդար լինի, և մենք զբաղվենք «ընդամենը» պետական համակարգում մեր երեխաներին տեղավորելով։ Ինչ վերաբերում է մինչև ծոռ ապահովված լինելուն, ապա դա մեծամասամբ արվել է այլոց երեխաների հաշվին, բայց նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ իրենց սերունդն իրենց տեսակով փակեց հարյուրավոր կարող ու պարկեշտ մարդկանց ճանապարհը, հիմա էլ՝ մի սերունդ ավանսով, դա անում են իրենց երեխաների համար։ Կարծում եմ՝ այս սողացող գործընթացն արդեն ընթացքի մեջ է և դեռ ծավալվելու է։ Հիմա պատկերացրեք կիրթ ընտանիքներում՝ գրքի, երաժշտության և գիտելիքի մեջ մեծացող երեխաների հեռանկարը։ Բիզնես դաշտը փակ է, պետական համակարգն այն գլխից փակվում է, ինքնուրույն կայանալու հնարավորությունները չնչին են։ Ի՞նչ անել։ Կպահե՞նք նրանց Հայաստանում։ Շատ դժվար է լինելու։

Օրեր առաջ կարդում էի Գարրի Կասպարովի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «երբ ինչ-որ «հայրենասեր» իր վրա պատռում է Аrmani վերնաշապիկը և գոռում՝ չենք ծախի հայրենիքը, հիշում եմ Ստանիսլավսկուն և եզրահանգում՝ չեմ հավատում»։

Երբ այս աղքատ երկրում, բոլորի աչքի առաջ կառուցված դղյակների տերերը բժշկին, ուսուցչին, զինվորականին, երաժիշտին, տաքսու վարորդին՝ սեփական քրտինքով ապրող քաղաքացուն, ասում են «հայրենիք, արդարություն և ազատ մրցակցություն», նրանց չեն հավատում։ Եթե նույնիսկ շախմատի աշխարհի չեմպիոն չեն, միևնույն է, ունեն այնքան կենսափորձ, որ չհավատան։

Հայաստանում մնալն արդեն ոչ միայն որոշման, այլև պատասխանատվության խնդիր է։ Եթե դու չես փորձելու փոխել կամ եթե չես կարողանալու փոխել, ապա Հայաստանում մնալով ի՞նչ ես անելու։

Հայաստանում մնացող գիտակից զանգվածը հասկանում է, որ ունենք Ղարաբաղի խնդիր, ուժեղացող թշնամու խնդիր, ունենք սահմանը պահելու խնդիր։ Չլուծեցինք խնդիրը՝ ունենալու ենք ողբերգություն։

Հայաստանում մնացող գիտակից զանգվածը հասկանում է, որ ունենք ծանր արտաքին պարտքի խնդիր և Հայաստանում շահավետ բիզնեսի անհնարինության խնդիր։

Մենք հասկանում ենք, որ ունենք բարքերի խնդիր, և որ իշխանության կոշտ, բայց գրագետ միջամտության բացակայության դեպքում ձևավորվելու է կլանային ցեղախմբային հասարակություն։ Իսկ այստեղ մենք ոչ մի անելիք չենք ունենա։

Մենք հասկանում ենք, որ հիմա տեխնոլոգիական առաջընթացի, նոր հնարավորությունների և նոր մտածողության դարաշրջանն է, որից Հայաստանը պետք է օգտվի շատ ավելի, քան հարևանները, բայց մեր առջև կա ֆեոդալական պատ, որը գրագետ մարդն անկարող է հաղթահարել առանց իշխանության օգնության։ Բայց արդյո՞ք սա հասկանում է իշխանությունը։ Կցանկանայի, որ լիներ այդպես, բայց չի բացառվում, որ բոլորովին հակառակն է։

Մենք հասկանում ենք, որ հիմա անսպասելի իրավիճակների ու գուցե վտանգների փուլն է։ Տոնական օրերին հարևան Իրանի իրադարձությունները՝ մեզ օրինակ։ Մինչ հայկական վերնախավը վայելում էր անվերջ տոները, տարածաշրջանի իրականությունը կարող էր գլխիվայր փոխվել, և մենք մեր սահմաններին կարող էինք ունենալ աննախադեպ զարգացումներով պետություն։ Առատ սեղանների շուրջ եթե հայաստանյան վերնախավը պատկերացներ, թե ինչ է նշանակում անկայուն Իրանը, ապա սնունդը կուլ չէր գնա, իսկ եթե հասարակ ժողովուրդը մի պահ պատկերացներ, որ իր վերնախավը դա չի հասկանում, հաստատ կմտածեր ավելի անվտանգ «հայրենիք» տեղափոխվելու մասին։

Ժամանակն է նաև, որ մենք հասկանանք ընդհանուր հայրենիքի և ընդհանուր պետության միֆերը։ Ընդհանուր հայրենիքը շատ հարաբերական հասկացություն է, ասենք՝ խորհրդային Միության սերունդներից 250 մլն մարդ կարող է համարել, որ ընդհանուր հայրենիք ենք ունեցել, թեև պետությունը վաղուց արդեն չկա։ Գուցե ինչ-որ հարաբերական իմաստով մենք ունենք ընդհանուր հայրենիք՝ Հայաստանում ապրողներս, 100-200 տարի օտարության մեջ ապրողները և անցած շաբաթ Հայաստանից գնացածները, բայց ընդհանուր պետություն մենք չունենք։ Ինչքան շուտ այս ցավոտ փաստն ընդունենք, այնքան ավելի սառը որոշումներ կկայացնենք։ Պետության հոգսը և պետության զարգացումը պետության քաղաքացիներինն է։ Շատ դժվար է ունենալ ոչ միայն ընդհանուր պետություն, այլև ընդհանուր հայրենիք այն մարդկանց հետ, որոնք նկարվում են իրենց ռուսական անձնագրի, ԵՄ կացության վկայականի կամ Գրին քարտի հետ՝ որպես հպարտության առարկա, ու տարածում սոցցանցերում։ Սա շատ տարածված երույթ է, գրեթե զանգվածային։ Սա գռեհիկ արտագաղթ է։

Ամփոփում

Հայաստանում մնալու գիտակցական որոշումը ենթադրում է քայլեր՝ միտված՝ փոխելու այսօրվա իրականությունը։

Հայաստանում ակնհայտորեն ձևավորվում է երկու նոր բևեռ՝ առաջադեմների և հետադիմականների։ Միտումը բևեռների անխուսափելի բյուրեղացումն է։ Մնացածն արդեն արհեստական բաժանումներ են։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» «Հայաստան՝ 2018-2022-2027» նախագծով խնդիր է դնում՝ բարձրացնել ամենացավոտ և ամենախորքային հարցերը և սառը հաշվարկների վրա հիմնված զարգացման սցենարներ մշակել։ Այսօրվա պայմաններում ցանկացած փաստարկված կարծիք՝ անկախ կուսակցական պատկանելությունից, իսկապես կարևոր է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»