Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ։
Oպերատիվ-հետախուզական միջոցառումները նպատակ են ունեցել բացահայտելու լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերը։ Նշենք, որ միջոցառումները տվել են շոշափելի արդյունքներ:
Միջոցառումների արդյունքում մասնավորապես արձանագրվել է, որ 2 տնտեսվարող սուբյեկտ, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքի գործունեությամբ։ Նշված դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։
Մյուս բացահայտման ժամանակ պարզվել է, որ 14 ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման, զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ մի մասն իրականացրել է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կազմվել են արձանագրություններ և ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ ապօրինի գործունեության մասով անձանց վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Ընդ որում, այս ոլորտում արձանագրվել է նաև առերևույթ տնտեսական հանցագործության մեկ դեպք: Այս առնչությամբ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով` հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Յոթ հարկ վճարողի նկատմամբ էլ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Վերջիններս պարտավորվել են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ հայտարարագրելով նախկինում թերհայտարարագրված շրջանառությունները։
Հարկ է նշել, որ այս բացահայտումների առնչությամբ, կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ ստացված տեղեկատվությունները փոխանցվել են նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։
Ոլորտում օրինականության ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում կրիպտոակտիվների շուկայում գործունեություն ծավալող անձանց նկատմամբ: Եվ, ըստ այդմ, կոմիտեն հորդորում է կրիպտոակտիվի առուվաճառքով զբաղվող կամ այս ոլորտում ծառայություններ մատուցող անձանց «Կրիպտոակտիվների մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խստագույնս պահպանել։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում