Լիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմ, մեղադրելով Թեհրանին երկրի ներքին գործերին միջամտելու և երկիրը Իսրայելի հետ կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ, հաղորդում է լիբանանյան MTV հեռուստաալիքը։
«Լիբանանն իրավունք ունի պահանջել, որ Իրանը միջազգային պատասխանատվության ենթարկվի միջազգային պարտավորությունների բազմակի խախտումների և Լիբանանը կործանարար պատերազմների մեջ ներքաշելու համար, ինչը հակասում է նրա սահմանադրական ինստիտուտների կամքին», - հեռուստաալիքը մեջբերել է մի հատված ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ Ահմադ Արեֆի ներկայացրած բողոքից։
Ըստ MTV-ի՝ բողոքն ապրիլի 21-ին ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին և հետագայում գրանցվել է որպես Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ՝ S/2026/343 համարով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բեյրութը Իրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները համարել է երկրի ներքին գործերին միջամտություն, այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հետ Իսրայելի դեմ համատեղ գործողությունների մասին։ Նշվում է, որ, Լիբանանի կառավարությունը շարժման ռազմական գործունեությունն արգելելու մասին որոշում ունի։
Իր բողոքում Լիբանանը մեղադրում է Իրանի դիվանագիտական առաքելությանը Վիեննայի կոնվենցիան խախտելու մեջ։ Մասնավորապես, Բեյրութը պնդում է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածի ժամանակ զոհված իրանցիներից մի քանիսը պաշտոնապես գրանցված չեն եղել որպես դիվանագետներ, իսկ որոշ իրանական լրատվամիջոցներ նրանց անվանել են ԻՀՊԿ-ի աշխատակիցներ և հրապարակել են նրանց լուսանկարները՝ զինվորական համազգեստով։
Լիբանանյան կողմի պնդմամբ՝ սա խախտում է Վիեննայի կոնվենցիան, որն արգելում է դիվանագիտական կարգավիճակի և դեսպանատների շենքերի օգտագործումը դիվանագիտական գործունեության հետ անհամատեղելի նպատակներով։
Հեռուստաալիքը նշում է, որ Լիբանանը չի սպասում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտադիր որոշումներ կընդունի Իրանի կամ Իսրայելի դեմ՝ Խորհրդի մշտական անդամների կողմից վետոյի իրավունքի հնարավոր կիրառման պատճառով։ Միևնույն ժամանակ, Բեյրութը հույս ունի, որ բողոքարկումը պաշտոնապես կամրագրի Լիբանանի դիրքորոշումը միջազգային մակարդակում և կմեծացնի դիվանագիտական ճնշումը երկրի ինքնիշխանությունը հարգելու հարցում։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...