Ինչ չի կարելի անել Նոր տարվա գիշերը
Շատերն առանց երկար մտածելու Նոր տարվա գիշերը մեխանիկորեն անում են քայլեր, անգամ չգիտակցելով ինչու են անում կամ թե ինչ հետեւանքներ այն կունենա: Նրանք պարզապես անում են այն, ինչ արել է պապը, հայրը կամ շեֆը:
Մեր փորձագետը մի քանի կետերով խորհուրդ է տալիս, թե ինչ չի կարելի անել Նոր տարվա գիշերը եւ հունվարի 1-ի առավոտյան.
1. Մի սնվեք այնպես, կարծես մի տարի ոչինչ չեք կերել:
2. Տոնը մի վերածեք հարբելու մրցության եւ լուսաբացից հետո գլուխ չգովեք, թե քանի շիշ օղի կամ կոնյակ եք խմել:
3. Ոչ մի դեպքում գիշերը չշտապեք ձեր աներհոր, զոքանչի կամ աներորդու տուն՝ նրանց շնորհավորելու համար: Հետեւանքները ծանր կլինեն ամբողջ տարվա ընթացքում: Պահեք ձեր արժանապատվությունը:
4. Աչքի տակով մի նայեք, թե ում սեղանին ինչ է դրված, որ հետո քննարկեք մտերիմների հետ:
5. Պարտադիր չէ գիշերվա ժամը երեքին կամ չորսին հարբած կամ սթափ վիճակում մտնել հարեւանների կամ ընկերների տուն եւ շնորհավորել նրանց Նոր տարին: Դա կարելի է անել նաեւ լույսը բացվելուց հետո:
6. Ձեզ մի ստիպեք այցելել նրանց տուն, ում դուռը մեկ տարվա ընթացքում այդպես էլ չեք բացել:
7. Ձեզ հյուր եկածներին մի պարտադրեք ուտել այս կամ այն ուտեստը, ասելով, թե սրանից հաստատ ձեր տանը չկա:
8. Ոչ մի դեպքում չասեք՝ սպաս (թանապուր) չլիներ՝ ուտեինք:
9. Ձեզ մի պարտադրեք նստել մինչեւ լուսաբաց. եթե ցանկանում եք քնել ժամը մեկին կամ երկուսին՝ քնեք, դրանում որեւէ ամոթալի քայլ չկա:
10. Սեղանին ոչ մի դեպքում չդնեք չկտրած անանաս, խոզի բուդ կամ հնդկահավ:
Շնորհավոր Նոր տարի, եղեք առողջ եւ արժանապատիվ:
Տես նաեւ լուսանկարը
Top-News.am-ի փորձագիտական բաժին


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում